Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրաստել կուտա կոր, շատ հավանական է, որ մոտ օրեն գերեզմաններ ալ սկսի փորել տալ։


Ի՜նչ աղվոր քաջալերություն զորաց համար...


Այս կարգե դուրս պատրաստությունները կարծեմ քիչ մը կը վհատեցունեն զորքերը, որովհետև անոնք վիրավորվելու կամ մեռնելու դիտավորությամբ չեն երթար պատերազմելու։


Այդ պատրաստությունները տեսակ մը վհատեցուցիչ ատենաբանություն մէ սա պարունակությամբ։


« Զձեզ տեսնեմ զինվորք, դուք վաղը պատերազմի պիտի երթաք և ապուշի պես պիտի վիրավորվիք և պիտի մեռնիք... ի՛նչ ընենք, կամք ձարի օրհնյալ եղիցի... շատ կը խղճամ ձեր վրա, որովհետև պիտի երթաք և իրարու ետևե պիտի ջարդվիք. աղեկ գիտեմ, որ այս թիֆթիքները չպիտի բավեն. խե՜ղճ արարածներ, արդյոք որչափ տանջանքներով պիտի մեռնիք... լալս եկավ, խոսքս կը վերջացնեմ...»


Եվ այս ատենաբանության վրա, զինվորք պատերազմի չգտցած՝ կեցած տեղերնին կը վիրավորվին... ահա այս պատճառավ է, որ մենք առաջուց թիֆթիք չենք պատրաստեր, երբեմն բնավ չենք պատրաստեր, որպեսզի զինվորները բնավ չվհատին... և թիֆթիք չըլլալը գիտնալով՝ վիրավորվելե զգուշանան։


<54>

Բարեկամք, այս տարվան բարեկենդանին ալ ըսելիք մը ունիք, ես կարծեմ որ ուզածնուդ պես, կրցածնուդ չափ զվարճացաք։


Այս տարի չտեսա ես դիմակ մը, որուն տակը երես մը չըլլա։


Դիմակները չբավեցին այս տարի, և տեղ մը տեսա, որ երիտասարդ մը և աղջիկ մը միայն մեկ դիմակ մը անցուցած էին երեսնուն։


Զարմանալի բան. այս դրամական տագնապը որչափ ավելնա, ժողովրդյան ուրախությունն ալ այնչափ կավելնա կոր։ Դրամը մարդուս մտմտուք է կըսեին և ես չէի հավատար։