Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այս ընթացքով հավանական է, որ տարվան բարեկենդանը ավելի փառավոր, աղմկալի և ուրախ կերպով կատարենք։


Հաշտություն կնքելու համար Սերվիո կողմեն ղրկված անձը, երեկ առաջին անգամ ըլլալով Արտաքին գործող պաշտոնյային հետ բավական տեսնվեր է։


Սա հաշտությունը պիտի կրնանք կնքել արդյոք, թե աս ալ առանց կնունքի պիտի մնա:


Ռուսիա օրը քանի մը անգամ կը խրատե Միլանը, որ հաշտություն և պատվավոր հաշտություն կնքե, որպես թե Միլան անպատիվ հաշտություն կնքել ուզեր։ Միևնույն Ռուսիան էր, որ Սերվիո զենք առնելուն բոլորովին հակակարծիք գտնվեցավ և այնչափ խնդրեց Սերվիայեն, որ զենք ձեռք չառնե, բայց Սերվիա անոր խաղաղասիրական և անկեղծ խրատներուն կարծես հակառակ նշանակություն տվավ։ «Զենք մի՛ առներ» ըսվելուն պես՝ զենք առավ» «Թուրքիո վրա չըլլա որ հարձակիս» ըսվեցավ, հետևյալ օրը հարձակումը սկսավ» և ես կը զարմանամ, որ «հաշտություն կնքե» ըսված ժամանակը ի՞նչպես եղավ, որ կռիվի չսկսավ։


Մուսիան բարի է, խաղաղասեր է, բայց Միլան ռուսերեն չգիտնալուն պատճառավ անոր խոսքերը չհասկնար կոր, կամ կը հասկնա կոր ու մեզի չկրնար կոր հասկցն՛ել և կամ մենք չենք հասկնար կոր։


Ուստի մենք չենք կարծեր, որ այս պատվավոր հաշտությունը Փանոսյան և Օգսեն էֆենտիներու պատվավոր հաշտության պես մեկ ժամվան մեջ կնքվի։


Միշտ հիշել պետք է, որ Սերվիո և Քարատաղի հետ կնքվելիք հաշտությունը մյուս խնդրույն հետ բնավ հարաբերություն չպիտի ունենա եղեր. Պոսնայի, Հերսեկի ու Պուլկարիո խնդիրը զատ պիտի կարգադրվի եղեր...


Խնդիրներ կարգադրելու զբաղելեն՝ ինքզինքնիս բարեկարգելու ժամանակ չենք կրնար կոր գտնալ, որ...