Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ենովքն ու Եղիան տանող թաթառները որչա՞փ բարի են եղեր... իրենց առած մարդերը ողջ առողջ տեղերնին կը տանին եղեր, այս հիմակվանները Թոփհանեի սյուրյուճյուներուն կը նմանին. մյուշտերինին կես ճանբան կը թողուն, ետ դառնան կոր:


Այս թաթառները հիմա շատցած են և կրնա ըլլալ, վաղը ասոնցմե մին մեզի գա ու «Հրամմեցեք, ձեզի քիչ երկինք տա առնելու համար թաղապետությունը հիմակվնե պարտավոր է հարկ եղած տնօրենությունն ընել։


Ես կառաջարկեմ, որ մարդերուն վիզեն շղթա անցունելով գետինը կապենք, որ կարենան դիմադրել։


Գործը կը մնա քայմեներուն. ասոնց համար տնօրենություն մը պետք չէ ըստ մեզ. և եթե բան մը կա ընելու՝ ան ալ սա է՝ թե աղոթենք, որ թաթառը ժամ առաջ գա և զանոնք առնե ու վեր բարձրացունելով երկինքին ցույց տա հասկցնելու համար իրեն՝ թե մեր ստակը ինչ տեսակ բան է, և թե ինչ խեղճության մեջ ենք։


Եվ այս բարությունը թաթառը միայն կարող է ընել մեզի։


Մոռցա ըսելու, աղոթելու է նաև, որ գալիք թաթառը սլավ չըլլա։


Սա դրամներուն ընթացքը կարգին չդրվեցավ գնաց։


Պոլսո մեջ որչափ խանութ, այնչափ պանծա կա։


Գարեջուր ծախողները հինգ ղուրուշեն ավելի չեն առներ քայմեն. ուրիշ մը հինգ ու կեսի կառնե, ուրիշ մը տասը փարա պակասի կառնե. բանջարեղեն ծախողներն անգամ հինգ ղուրուշեն ավելիի առնելու կը դժկամակին կոր. իբր թե բանջարեղեններն ալ Եվրոպայեն գային։


Դրամոց այս ընթացքը շատ բաներու արգելք կըլլա վոր։


Օրինակի համար, ես իմ հարստությունս կուզեմ կոր հաշվել և չեմ կրնար կոր։


Շատ անգամներ քայմեն չեմ կրնար կոր ավրել տալ և կամուրջին գլուխը հնդկահավի պես կը դողամ կոր, որպեսզի