Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթ մեկը անցնի և իրմե տասը փարա ուզեմ կամուրջհն անցնիմ։


Իրաց այս վիճակը եթե քիչ մալ շարունակվի՝ պիտի ստիպվինք շաբաթներով կամուրջին գլուխը սպասել և կամ լողալով անցնիլ:


Կը հուսանք, որ կամ 10 փարանոցները շատցնելու տնօրենություն մը կըլլա և կամ ծովու վրայեն քալելու համար խիստ հրամաններ կը տրվին և. մենք ալ այս փորձանքեն կը խալսինք։


<55>

Ինքզինքնին ազգասեր ծախելով ազգային պաշտոններե ստակ վաստկողներուն անունները թերթերնուս մեջ անկողմնակալությամբ հրատարակել որոշած ըլլալով կը խնդրենք. այդ ազգասերներենոր հաճին անուննին իմացունել մեզ, որպեսզի սխալմունք մը ընելով ճշմարտությունը չվիրավորենք։


Սա Անտրասին չկա՞, բոլորովին աչքես ելավ։


Պչրող աղջկան մը պես դեմը ելնող երիտասարդին երդումներ կընե և ըրած երդումներուն և ոչ մեկը կը բռնե։


Ո՞ր խոսքին հավտալու է, ո՞ր խոսքին հավտալու չէ։


Օր մը Ռուսիայի նպաստավոր հայտարարություն կընե, օր մը մեզի նպաստավոր կը խոսի, ուրիշ օր մալ կելնե երկուքին ալ Աստված փորձանքը տա կըսե։


Պիսմարքը ըսած էր թե, երեք կայսերաց դաշնակցությունը յուր անունին արժանի է, Անտրասի այսօր կելնե կըսե, որ բոլորովին չեզոք պիտի մնա։


Անտրասիին հավտանք, թե Պիսմարքին, Աստուծո համար խոսելով, երկուքն ալ ճշմարտախոս մարդիկ...


Ես կըսեմ թե՝ այս մարդիկ եթե քաղաքագետ պաշտոնյաներ չըլլային՝ Օգսեն Խոճասարյան կըլլային։