Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Թրիեսթե, 11 օգոստոս

Հոս մարդ հիվանդ չըլլար կոր։

Պեռլին, 11 օգոստոս

Անհավանական չէ, որ Հռովմի դեսպաննիս Փարիզ և Բարիզի դեսպաննիս ալ Հռովմ երթա։

Բարիզ, 11 օգոստոս.

Անհավանական չէ, որ պարոն Տըքազ ի Լոնտրա՝ և կոմս տԱրքուր ի Վիենն ա երթան իբրև դեսպան։


<8>

Օդերը շտկվեցան։ Քաղաքականությունը կը ճամբորդե։


Քանի մը շաբաթեն ի վեր քաղաքական լուրերուն մեջ ճամբորդութենե ուրիշ բան չկա։ Ավստրո-Հունգարիո կայսրը Լոնտրայեն ճանբա ելեր է Վիեննա երթալու համար. Մայրաքաղաքիս ավստրիական դեսպանը մոտերս Վիեննա պիտի երթա եղեր, այս ինչ կոմսը Լոնտրայեն ճանբա է ելեր Բարիզ երթալու համար և այլն, և այլն, և այլն։ Ասոնք ինչո՞ւ համար տեղերնին չեն նստիր ու գործերնուն չեն նայիր։ Քաղաքականություն ըսելը քաղքե քաղաք պտըտի՞լ ըսել է։


Հունաստանեն աղեկը չկա։ Ամեն օր, ամեն ժամ պաշտոնեից փոփոխություն կըլլար մինչև հիմա, բայց պաշտոնյայք տեսնելով, որ ասոր վերջը չպիտի գա, այս օրերս ամենը մեկեն հրաժարեր են։ Տեսա՞ր կարճ ճանբան. մեկիկ մեկիկ հրաժարիլը ժամանակի կորուստ է. ամենը մեկեն հարժարելովնին տարվան մը գործը մեկ օրվան մեջ տեսած եղան։


Հռովմ ալ հանդարտ չէ։ Կարտինալ Անթոնելլի շրջաբերականով մը ծանուցեր է բոլոր պապական եպիսկոպոսներուն, որ կուզե հետերնին տեսնվիլ պապին մեռնելեն առաջ, որով պապը ստիպված է ինքզինքը բռնել ու չմեռնիլ մինչև որ Անթոնելլի եպիսկոպոսներուն հետ տեսնվի։ Եթե Անթոնելլի չհաջողի այս տեսակցությունն ընելու, պապը չպիտի կրնա մեռնիլ։


Ավստրիո և Ռուսիո կայսերք քանի մը ամիսե ի վեր իրարու պաշտոնյաներուն փոխադարձ պատվանշաններ տա-