Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<56>

Կուզեր բարկացե՛ք, կ՛ուզեր մի՛ բարկանաք, վերջնական կերպով որոշեցի ես Կորչաքոֆին ֆելեկ ըսել. որովհետև ֆելեկեն չտեսածնիս այս մարդեն կը տեսնանք կոր։


Ոչ միայն որոշեցի, այլ անոր երգն անգամ սկսեցի կանչել, կ՛ուզեր նե՝ կանչեմ մտիկ ըրեր։

Եթեր ղայրու պունճա ճեֆա Կորչաքոֆ
Թաքաթըմ քալմատը զիրա Կորչաքոֆ...
Նե՞տ իր աճապ թաքսիրաթըմ Կորչաքոֆ,
Եըքտըն պենի հարապ էթտին Կորչաքոֆ։


Դուք ալ արձակեցեք ֆելեկը սիրահարներ, և երբ ձեր սիրույն մեջ չհաջողիք, երբ կռնակ դարձունե ձեզ այն աղջիկը որուն համար կը մեռնիք դուք, ֆելեկր մի մեղադրեք. Կորչաքոֆին օձիքը բռնեցեք, որովհետև ան է պատճառ ձեր դմբախտության։


Գինովներ, քանի մը դավաթ օղի խմելնեդ ետքը խորին մտածումներու մեջ ընկղմելով ֆելեկը մի բամբասեր, Կորչարոֆին վրա հարձակեցեք, որովհետև ձեր շատ օղի խմելուն պատճառն ան է։


Ֆելեկը բնավ հանցանք չունի. քոնսոլիտներու իյնալուն, շմենտըֆերներու ստակ մը չընելուն, ասոնց երեսեն մեր վնաս կրելուն պատճառը Կորչաքոֆն է։


Ջնջեցեք ձեր բերնեն ֆելեկը և երբ դժբախտության մը մեջ գտնվիք, մի ըսեր թե ֆելեկը այսպես ուզեց, այլ ըսեր, Կորչարոֆը այսպես ուզեց։


Ամենքնիդ ալ իմացաք անշուշտ անցյալ շաբթու կղզիներու կողմեն եկած թնդանոթներու ձայնը, բայց պատճառն իմացար։


Անգղիացի շոգենավե մը նետվեր են եղեր այն թնդանոթները, կ՝ըսե Մանզումե և պատճառը հարցված ժամանակը՝ փորձ կընենք կոր ըսեր են։ Ետքը ինքզինքնին արդարացնելու համար գինով էինք ըսեր են։


Այս վերջինը անընդունելի է. եթե անոնք գինով եղած ատեննին թնղանոթ նետեին՝ գիշեր ցերեկ շարունակ թնդանոթ նետել հարկ կըլլար։