Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար զորս պիտի վայելեմ, երբ օր մը Պելկրատ երթամ։ Եթե չկարենամ երթալ շնորհակալություններս ետ կուզեմ։


Կորչաքոֆ կոչված մարդը բնավ լրագիր չկարդար, Աստվածնիդ սիրեք, Լրագրին բաժանորդ չէ՞ գրված։


— Ինչո՞ւ, ի՞նչ կա։


— Ինչ պիտի ըլլա, ինչո՞ւ այդչափ ծախքեր ընելով շարունակ զորք կը ժողվե կոր, թող առնե Լրագիրը կարդա, ամեն օր կը պոռա կոր խեղճը, որ պատերազմ չպիտի ըլլա, մեղք որ լսող չկա։


— Դո՞ւք ինչ կըսեք։


— Ի՞նչ պիտի ըսեմ, կրնա ըլլալ, որ ըլլա, կրնա ըլլալ, որ չըլլա։ Մինչև որ մարդս Կորչաքոֆին և իր պաշտոնակիցներուն փորը չմտնա, երիկամունքը չքննե, բան մալ ըսելու չէ։


— Լրագիրը ինչպես կըսե կոր։


Ան Նիկողոս մարգարե է, էնթերեսե է, օրլեանիլմ է՝ քարեման է. դուն անոր հետ խաղա՞ս կոր. անիկա ամեն բան գիտե, վաղը կիրակի ըլլալը դեռ անցյալ շաբթըվնե իմաց տվավ մարդը։


Թեպեշիր մալ քաշեցինք, շրջաբերականը հարվածելնուս համար Թատրոնը դադրեցնող ամենապատիվ սրբազան Պատրիարք հոր հրաժարականներուն թիվը յոթանասունը յոթնի հանգեցավ[1]։


<58>

Կուզե՞ք մեկու մը բարի կամ չար ըլլալը հասկնալ, ձեռվնիդ անոր գրպանը խոթեցե՛ք, և թե որ բան մը չգտնաք հոն, մի՛ վախնաք այն մարդեն, որովհետև աշխարհիս ամենեն բարի մարդն է այն. իսկ երբ տեսնեք, որ մարդ մը առանց գրպանի բանթալոն մէ հագեր, մոտեցե՛ք, և երկրպագություն ըրեք իրեն, որովհետև անիկա սուրբ մէ. և անանկ

  1. Երեսփոխանաց թիվեն ավելի: