ցաց տալով, զիրենք չքաջալերեր, և ի՞նչ հարկ կա տեղերնին հանգիստ չնստող մարդիկը վարձատրելու։
Աստված իմ, մինչև ե՞րբ ասանկ մարդիկ պիտի փառավորվին։
— Սը՜սսթ... իրավունք հզորագունին...
Ինչո՞ւ սը՜սսթ, ինչո՛ւ զորությունը իրավագունին պիտի
չըլլա եղեր։
— Մեյ մալ ատանկ խոսք մի՛ ըներ, կը խնդան վրադ։
Ինչո՞ւ պիտի չընեմ եղեր։ Դիցուք թե Բ Դուռը անառակ
որդվո մը հետ վարվելու պես վարվի և քիչ մը բան զոհելով
իր քարատաղցիին մեզի ըսե. «Որդի իմ կորուսեալ էր և
գտաւ» բայց Անգղիա ինչո՞ւ խնդրույն մեջ կը մտնա կոր և
հարյուր հազար ոսկի կուտա կոր անոնց, մինչդեռ ասդին
հայերը գավառաց մեջ անոթութենե կը մեռնին կոր...
Կաղաչեմ, կը խնդրեմ, չերկնցնենք այս խոսքը և թարցներուն
համար չէ այս աշխարհը ըսելով՝ գոցենք այս խոսքը,
որովհետև զայրույթ կ՝զգամ կոր։ Քիչ մ՝ալ ուրիշ բանի
վրայոք խոսինք։
Քիչ մ՝ալ Իկնաթիեֆի խոսքը ընենք։
— Չէ՛, չէ, կաղաչեմ, ատոր խոսքեն ալ ես զայրույթ
կըզգամ, ուրիշ բանի վրա խոսինք։
Իկնաթիեֆի աչքերուն վրա խոսինք։
Իկնաթիեֆ Պերլին գնացեր է ի դարման աչաց յուրոց
(Արշալույսին ոտքերը գետնեն կը կտրին հիմա գրաբար խոսելուս համար) Պերլինեն Լոնտրա և Լոնտրայեն ալ Բարիզ
պիտի երթա եղեր։
Սա մարդը քանի անգամ որ ճամբորդություն ըրած է,
յուր ճամբորդության նպատակը ծածկելու համար ուրիշ պատճառ
մը ցցուցած է: Ես կը փափագեի, որ սա մարդը աչք
չունենար, որպեսզի տեսնայի, թե ինչ պատճառ մեջ պիտի
բերեր։
Հավանական է, որ աչքի ցավ ունենա, բայց հավանական
չէ, որ աչքի ցավի համար աշխարհ պտըտի։