Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լով կզբաղին կոր։ Ռուսիո կայսրը յուր աղջիկը էտինպուրկի դուքսին կուտա կոր. ան ալ կառնն կոր։ Այս պատճառով քաղաքական հանցավորաց ներողություն կը տրվի կոր։ Եթե Ռուսիո կայսրը ասանկ հարսնիք մալ ընե, բանտերը պիտի պարպվին։ Մահվան պատիժը մշտնջենական աշխատությամբ վերցված էր քանի մը տերությանց մեջ. Ռուսիո կայսրն ալ ամուսնությամբ բանտի պատիժը կը վերցնե կոր։


Լոնտրայեն եկած լուրերը կըսեն, թե նորընտիր նախարարք թագուհվույն երդում պիտի տան,—ինչ բանի համար,— անոր հավատարիմ մնալով գործերն արդարությամբ տեսնելու համար անշուշտ։


Բարիզեն կը գրեն, թե միապետություն վերահաստատելու փորձը սուտ է եղեր։ Ես ալ կըսեմ, թե հասարակապետությունը շարունակելու փորձն ալ իրավ չէ։


Ամերիկայի մեջ ալ այս օրերս ամեն մարդ սնանկությամբ կզբաղի կոր։ Լրագրի մը մեջ կարդացածնուս նայելով՝ 5193 դրամատունք և ընկերությունք սնանկացեր են: Անդին ի՞նչ մնաց չիյտեմ։ Փափագելի էր, որ սնանկացած տուներուն թիվը գիտնալնես ետքը չսնանկացածներունն ալ գիտնայինք։


Շաբթուս ամենեն կարևոր քաղաքական լուրերն ասոնք են գրեթե. որոնք ճամբորդությամբ կսկսին և սնանկությամբ կը վերջանան։


Տեսնենք գալ շաբթու ի՞նչ լուրեր պիտի կարդանք։


ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ

<9>

Վիեննա, 4 մայիս,

Վերջերս եկած առատ անձրևներուն պատճառավ արժեթուղթերը բարձրացան։


Ծ. Խ. Ըսել է որ այս տարի արժեթղթոց հունձքը առատ պիտի լըըա և հասարակությունը առատ արժեթուղթ պիտի ուտե։