Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրախ ենք, որ այն կողմերր ոստիկան չկա, եթե այն տեղվանքն ալ ոստիկաններ գտնվեին՝ անշուշտ կամ պիտի կողոպտվեին կամ պիտի սպանվեին խեղճերը։


Գիտե՞ք տաճկի փոսթաներուն ամենեն աժանն որն է։


Ես չզիտեի, առջի օրը Սթանպուլի մեջ հրատարակված նամակե մը սորվեցա, որ տաճկի փոսթաներուն ամենեն աժանր Եենի ճամիի փոսթան է եղեր։


Քանի մը օր առաջ մարդուն մեկը Ղալաթիո կողմի փոսթային նամակ մը կը տանի, որուն համար 12 ղուրուշ կուզեն, ետքեն նույն նամակը Եենի ճամիի փոսթային կը տանի և երեք ղուրուշ երեսուն փարայի կը ղրկե։


Տեսեք, Պոլսո կողմը որչափ աժան է... միայն թե բան մը կա, որ Պոլսո կողմը թեպետ և քիչ ստակ կառնե կոր, բայց երբեմն չղրկեր կոր իրեն հանձնված լրագիրները։


Քանի մը շաբաթ առաջ Կարինեն բաժանորդներնս մեկը իմացուցած էր մեզի, թե քանի մը թիվ Թատրոն ընդունած չէ։ Ասոր վրա փոսթան գացինք և հոն գտնվող պաշտոնյաներեն մեկուն ըսինք.


— Մեր լրագիրր Կարին չերթար կոր եղեր։


— Մենք երկու փարա տալով տաճկերեն լրագիր մը անգամ չենք առներ կարդալու, ո՞ւր մնաց, որ հայերեն լրագիր պիտի կարդանք։


— Չըսի թե դուք հայերեն լրադիր կարդաք, ըսի, որ մեր լրագիրը Կարին չերթար կոր եղեր։


— Ես մասալ մտիկ ընելու ժամանակ չունիմ. ես մասալները պզտիկուց մտիկ կընեի. ըսելով անդին դարձավ։


Ըստ մեզ ավելի աղեկ է քանի մը փարա ավելի տալով Ղալաթիո կողմը տանիլ լրագիրները, քան թե Պոլսո կողմը ասանկ պաշտոնյայի մը ձեռքը հանձնել։


Երեկվան Ընդհանուր ժողովին մեջ ալ չկրցավ որոշվիլ Վարչության Էտեպսիզ ըլլալը կամ չըլլալը։