Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<60>

Ուրբաթ օրը ընդհանուր ժողովո վերջին նիստը շատ զվարճալի կերպով տեղի ունեցեր է։ Նույն օրը շատեր մեյտան օյունի երթալու տեղ Ընդհանուր ժողով գնացեր են և շատ գոհ եղեր են։ Ոմանք փափագեր են, որ ասկից ետքը ամեն ուրբաթ իրենց ընտանիքովը երթան հոն զվարճանալու համար, բայց նկատելով որ բարոյականի դեմ լսված խոսքերը կրնան ընտանյաց ականջը վիրավորել ետ քաշվեր են իրենց այս դիտավորութենեն։


Կը գովենք իրենց խոհեմությունը և կը խնդրենք, որ դպրոց գացող կամ դպրոցեն նոր ելած զավակնին ալ ընդհանուր ժողով չտանին հետերնին։ Այս խնդիրքն ընելեն ետքը կը դառնանք նույն նիստին խնդրոց կարգին՝ որուն առաջինն է էտեպսիզություն...


Օգսեն էֆենտի ինքզինքը արդարացնելու համար կըսե, որ ես չըսի թե Վարչության ըրածը էտեպսիզություն է, այլ ըսի՝ թե եթե եվրոպացի մը գա ու մեր ատենագրությանց ուշ հրատարակվիլը տեսնե՝ միթե չըսեր թե այս ինչ էտեպսիզություն է։


Ինչպես հայտնի է, Օգսեն էֆենտի չըսեր, այն գալիք եվրոպացին կըսե եղեր։ Բայց Օգսեն էֆենտի ինչո՞ւ համար ուրիշ Վարչությանց օրով չբերավ այն եվրոպացին և այս Վարչության օրով կը բերե։ Երկրորդ թերևս գալիք եվրոպացին մայրաքաղաքս հասնելուն պես շիտակ Պատրիարքարան չէր երթար և մեր ատենագրությանց կանուխ կամ ուշ հրատարակվիլը չէր հարցներ։ Օգսեն էֆենտին ինչո՞ւ այն գալիք եվրոպաղիին բերանին մեջ խոսք կը դնե կոր։ Երրորդ կրնար ըլլալ, որ այս եվրոպացին այս օրերս չէր գար և մենք ալ մինչև անոր գալիք որը կարգի կը դնեինք ատենագրույթանց հրատարակման խնդիրը, հիմակվնե ի՞նչ հարկ կա ելնել և մեր Վարչության էտեպսիզ ըլլալը գար եվրոպացիին իմացնել: Օգսեն էֆենտին կը հարգե եղեր Քաղաքական ժողովը, ինչե՞ն գիտեր, որ գալիք եվրոպացին չպիտի հարգեր զայն։


Օգսեն էֆենտին շիտակը բոլոր ճիգը թափեր է պատասխանատվությունը եվրոպացիին վրա նետելու համար, և ես