կը զարմանամ, թե ինքզինքը ձախակողմյան անվանող կորսակցությունը ինչո՛ւ հանդիմանության քվե չէ առաջարկեր այն եվրոպացիին համար, և ինչո՛ւ գոհունակության քվեով չէ պատվեր Օգսեն էֆենտիին։
Օգսեն էֆենտին կըսե նաև թե, իբրև հայհոյություն չէ
ըրեր այդ խոսքը։ Ավելորդ է ըսել, որ անշուշտ Վարչության
պատիվ մը ընելու համար ըրած է։ Որքան պարապ և տղայական
ալ ըլլան Օգսեն էֆենտիի մեջ բերած փաստերը, սա շիտակ
է, որ յուր խոսած ատենաբանությանը մեջ քանի մը
տեղեր հետս կոչած է այդ էտեպսիզություն բառը։ Վարչության փափկասիրտ և ազնվասիրտ մեկ քանի անդամներն
ալ այդ հետս կոչումով թող շատանային և հոն գտնվող ունկնդիրներու ծիծաղը չշարժէին և Ընդհանուր ժողովո երկու
նիստերն իրենց պահանջմանց չզոհեին։
Կը բարեմաղթենք, որ ատենապետ փաշան սա էտեպսիզության
վերջ տա և ժողովրդյան գայթակղյալ մտքերը բժշկե։
Շաբթուս ներքին լուրերու մեջ ամենեն հետաքրքրականն
ու զվարճալին հեռագրատան խնդիրն է։
Շաբաթ օրը մարդուն մեկը հեռագրատուն կերթա Բարիզ
հեռագիր մը ղրկելու համար։
— Պաշտոնյան ո՞ւր է, կը հարցնե։
— Ի՞նչ պիտի ընես, կը պատասխանե դռնապանը։
— Հեռագիր մը պիտի տամ։
— Հոս չէ, ոստիկանության դուռն է:
— Ընկեր մը ուներ, ան ո՞ւր է։
— Ան ալ ոստիկանության դուռն է։
— Վերեն մեկը կանչե, գա սա նամակս առնե։
— Վերը մարդ չկա, ամենքն ալ ոստիկանության դուռը գնացին։
— Այս հեռագիրս ոստիկանության դուռը տանիմ անանկ
է նե։
— Չէ՛, չէ՛, քանի մը շաբաթ սպասե՛, և վերջեն դարձյալ
հոս բեր։