Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Վերջին մեկ երկու օրվան լուրերը շատ խաղաղական են, հեռագիրները կարդացած ատենս Կորչաքոֆը խաղաղության հրեշտակ կը կարծեմ կոր, որ եկեր է խաղաղության հոգին... առնելու։


Կորչաքոֆ իր ծրագիրը կակուղցուցեր է եղեր։


Առաջուց կակուղ շիներ նե՝ չէ՞ր ըլլար։


Ժամանակ պիտի տրվի եղեր մեզ օսմանցոցս, որ ինքզինքնիս բարեկարգենք և երբ չբարեկարգենք՝ այն ատեն վեց տերությունք զինու զորությամբ... ծրագիր պիտի պատրաստեն եղեր։


Եթե իրավ են այս զրույցները՝ կակուղցողը ծրագիրը չէ, այլ Կորչաքոֆն է։


Սպասենք։


Անտրասի եղբայրնիս ի՞նչ տեսավ, որ մեկեն ի մեկ ելավ սահմանագլուխները զորք իջեցունել սկսավ, արդյոք չեզոքությունը պահելու համար, թե հաշիվը կտրելով՝ անոր ճանբա տալու համար։


Դեպքերը գիտեն. Անտրասիի գործին խելք չհասնիր, կրնա ըլլալ, որ չեզոքությունը պահելու համար սահմանագլուխը զորք իջեցուցած ըլլա և դեպքերն այնպես բերեն, որ չեզոքությունր ճանբե։


Բ. Դուռը բացատրություն ուզեր է իրմե այս մասին բայց ես չիգտեմ, թե ի՛նչ բացատրություն պիտի տա, որովհետև դեպքերը պիտի որոշեն զորաց ինչ նպատակավ սահմանագլուխները ղրկված ըլլալր։


Շատ հետաքրքիր եմ սա Անտրասիին տալիք պատասխանը ժամ առաջ իմանալու։


Ա Զ Դ

Ցավոք սրտի կը ծանուցանենք որ լրագրաց վրայեն փուլերը տակավին չվերցան։