Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանային ձեռքը շուն տվողները ինչո՞ւ չեք բռներ կոր, բայց մեկեն ի մեկ կուշաբերիմ կոր և Թուրքիո մեջ զգալով՝ այդ խոսքերը չեմ ըներ կոր։


Արդ, ինչպես որ ըսի, ամեն մարդ մեր վրայոք կը խոսի կոր, մեր վրայոք ուրիշները խոսիլ չտալու համար ի՞նչ պետք է։ Պետք է որ մենք խոսինք։ Ահա մեր երեսփոխանական ժողովո բոլոր գործը միայն այս պիտի ըլլա, խոսիլ, նորեն խոսիլ և դարձյալ խոսիլ, և կը հուսանք, որ այս մասին և ոչ մեկ երեսփոխանական ժողով մը կարող պիտի ըլլա մեզի հավասարիլ։


Վերջին պատերազմի մեջ Սերվիո կորուստը 8000 մեռյալ և 200000 վիրավորյալ է եղեր կըսե Պելկրատեն 6 մարտ թվականավ հեռագիր մը։


Մեկ մարդու կորուստին վրա անգամ ցավիլ բնական ըլլալով՝ տարակույս չկա, որ այս մեծ կորուստին վրա մեծ ցավ կզգանք, բայց պատերազմի միջոցին մեզի եկած հեռագիրներեն ես առջի օրը հաշիվ մը հանեցի, և այս հաշվույն նայելով՝ այսօր Սերվիո մեջ հազիվ քանի մը հողի ողջ մնացած պիտի ըլլար, մնացածներուն ամենն ալ սպաննված պիտի ըլլային։


Արդյոք այս մարդիիկ ինքզինքնին մեռյալ կեղծելով՝ մեզի խտրեցի՞ն, թե իրոք մեռան և պատերազմը վերջանալուն պես հարություն առին։


Առաջնորդի կռիվ մալ էտիրնեի մեջ...


Մինչդեռ մենք կսպասեինք, որ Գեորդ վարդապետը անցյալները էտիրնե՝ ցորեկ ատեն, շուկայի մեջ, բազմության առջև արնավուտե մը խեղդամահ եղած տղուն դատը մինչև վերջը պաշտպանելով՝ ուրիշ առաջնորդաց օրինակ ըլլալու արժանանար, որպեսզի մենք ալ իր վրա ըրած գովեստնուս պտուղր վայելեինք, մեյ մալ հանկարծ իմացանք, որ այս վարդապետը էտիրնեցոց միամիտ մասը խաբելով և անոնց աչքը մտնելով՝ հոն առաջնորդ ըլլալու համար է եղեր. որ