Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


առջի բերան դժբախտ տղուն դատին անձնանվեր պաշտպան հանդիսացեր և քանի մը շարաթեն ելեր Ֆիլիպե գացեր է, բոլորովին երեսի վրա թողլով այնչափ եռանդյամբ սկսած դատը, ինչպես նաև անպատիժ թողլով ասանկ հանդուգն մարդասպան մը։


էտիրնեի առաջնորդ ըլլալու համար ասկից ավելի ի՞նչ նշանավոր գործ կրնար տեսնել, որ այսօր հոն երթա և բազմի...


Այս վարդապետին ինչ խաղաղասեր և ազգասեր ըլլալուն և ժոդովրդյան համակրության որչափ արժանացած ըլլալուն մեկ ապացույցն ալ սա է, որ քաղաքը մտած օրը ժողովրդյան մեջ ալ երկպառակությունը մտեր է։


Տեղերնուս անձկությանը պատճառավ այսօր այսչափ գրելու ստիպված ըլլալոով՝ հաջորդ թիվերուն մեջ այս մասին պիտի խոսինք։


Չեմ կրնար բարկությունս զսպել, երբ կը տեսնեմ, որ օսմանցոցս սահմանադրությունը եվրոպական տերությանց առջև բնավ նշանակություն չունի, թեև նշանակություն ունենար ալ նե՝ բարկությունս չպիտի կրնայի զսպել, որովհետև ի բնե բարկացող եմ, շուտ և շատ բարկացող եմ. ի՞նչ պետք երկարել, առաջին կարգի բարկացող մեմ։


Ինչ բան որ եվրոպացոց մեջ մեծ հարգ ու վարկ ունի, մեր մեջ երևնալուն պես իր հարգն ալ կը կորսնցնե, վարկն ալ, շատ անգամ ինքզինքն ալ։


Այս տողերը չպիտի գրեի, երբ լրագրաց մեջ չկարդայի այն վեճը՝ որ տերությանց մեջ ծագած է՝ բարեկարգվելու համար մեզի ժամանակ տալու կամ չտալու մասին, որպես թե մենք բարեկարգված չըլլայինք, որպես թե մեր սահմանադրությունը մեռյալ տառ մը ըլլար. ինչպես որ կըսեն մեր թշնամիները և բարեկամները։


Քանի քանի անգամներ իրենց ըսինք.


«Մուշուներ, լորտեր, մարքիներ, սինյորներ մենք մեր պարտքը կատարեցինք. սահմանադրություն հրատարակեցինք և բարեկարգվեցանք. ասկից անդին մեզմե բան հուսալը