Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրինակի համար, կըսե Մասիս, Ասիո գավառներն ալ կրնան մասնավոր քննիչներ ղրկվիլ, զենք կրելու արգելքը պետք է հոն ալ ի գործ դրվի, և քյուրտերն ալ պետք է Րումելիի անկանոն զորաց նման օրինապահության ներքև առնվին:


Եթե բարենորոգումներն ընդհանուր պիտի ըլլան, ինչպես որ կառավարությունը, շատ անգամներ խոստացած է, չենք կրնար հավատալ, որ վսեմափայլ Սաֆվեթ փաշային մետասան բարենորոգումներն ընդհանուր բարենորոգմանց ծրագիրը ներկայացնեն, և կը հավատանք, որ վսեմափայլ Սաֆվեթ փաշա քիչ օրեն Ասիո գավառաց համար ալ խորհած բարենորոգումները օսմանյան դեսպանաց կը հաղորգե։


Ափսո՜ս, մե՜ղք, հազա՜ր մեղք... Կորչաքոֆ իշխանը այսչափ տարիներե ի վեր նոթա կը գրե և տակավին սքալաներուն մեջ է... եթե ես (խոսքս մեծ) տարի մը նոթա գրեի, քաղաքականության մեջ Օֆենպահ մը կըլլայի...


Կորչաքոֆ իշխանը սքալաներեն աստիճան աստիճան իյնալով, կարծեմ պիտի ընդունի վերջապես բարենորոգվելու համար Թուրքիո մեկ երկու տարի ժամանակ տալը, առանց գիտնալու, որ մեր երեսփոխանական ժողովը աս ալ պիտի չընդունի։


Մենք սահմանադրական նոր ազգ մենք. խանձարուրքի մեջ ենք. «Անքաւելին... ի խանձարուրս», երկու տարիեն ի՛նչ կրնանք ընել, մեզի քիչեն քիչ գոնե քսան տարի շամանակ տրվելու է, որ եվրոպացի ագգաց հասնինք։


Մեր կարծիքն այս է։


Խոսքը Ավետաբերին է:


«Առաջ կըսվեը, թե Իկնաթիեֆ զորապետն իր աչվըները դարմանելու համար Եվրոպա կուղևորեր, բայց հիմա կսվի թե, հիշյալ զորապետը կուզե Եվրոպայի աչվըները բա-