Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերվիլեն էֆենտին ալ, տեղ մը կայնող մարդ չէ, մեկ ճյուղեն մյուսը կը ցատկե՝ սնունդ փնտրող թռչունի մը պես:


Մենք զինքը երեսփոխանաց մեջ կը փնտրեինք, մեջ մալ հանկարծ ծերակույտի անղամոց մեջ տեսանք, եթե ծերակույտի անդամոց մեջ փնտրեինք, ո՞ւր պիտի գտնեինք դյոք զինքը...


Կերևի որ, Սերվիլեն էֆենտին ազգը շատ սիրերուն՝ դին մեծ ծառայություն մը ընելու ջերմեռանդով երկու քը քովե քով բերավ և ի զարմանս ամենեցուն երեսփոխանութենե ծերակույտի մեջ ցատկեց՝ այս տարիքին մեջ։ Ծերությունը անոր ազգասիրական եռանդը մարած չէ։


Մեր կողմեն հիմակվնե կը շնորհավորենք զինքը այն ծառայությանց համար, զորս ասկից ետքը պիտի մատուցանե:


<63>

Խրիսթաքի էֆենտին երեսփոխան ընտրվեցավ։


Հույն խմբագրաց աչաց արտասուքը սրբվեցավ։


Այս ընտրության վրա ի՞նչ կրնե արդյոք Մեթարիթմիսիս... կը խնդա՞, թե կուլա։


Հիշյալ լրագիրը մայրաքաղաքիս հայ երեսփոխանաց վրա քանի մը օր առաջ խոսած ատեն՝ Մագսուտյան Սեպուհ էֆենտիին համար կիսեր՝ թե շատ աղեկ դաշնակ զարնել գիտե. և այդ խորհրդածությամբն ըսել կուզեր անշուշտ թե՝ որովհետև երեսփոխանական ժողովին մեջ դաշնակի վրա վիճաբանություն չպիտի ըլլա, Սեպուհ էֆենտին ալ չպիտի կրնա հոն յուր տաղանդը փայլեցունել և տերության ծառայություն մատուցանել։


Արդյոք Մեթարիթմիսիս կը ներե մեզի, որ Խրիսթաքի էֆենտիին տեղ մը պատրաստենք Սեպուհ էֆենտիին քով, որովհետև, լսածնուս նայելով՝ Խրիսթաքի էֆենտին ալ աղվոր կայտա չալել գիտե եղեր։


Արդյոք Մեթարիթմիսիս կը ներե՝ մեզ կարծել, որ կայտա ալ մտիկ չըլլվիր երեսփոխանական ժողովին մեջ. այլ է