Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այս առտու բացի հիշյալ թուղթը որուն ահավասիկ պարունակությունը. «մահանան. որդյակ, դուք ժամանակավ շատ ջերմեռանդ անձ մէիք, հիմա կը տեսնեմ, որ եկեղեցի չեք երթար.


— Իրավունք ունիք, հայր, բայց ի՞նչ ընեմ, ժամանակիս նեղությունը մարդուս ջերմեռանդությունը կը կորսնցնե կոր, բան չկա, գործ չկա։


— Աղեկ, բայց ջերմեռանդությունր գործին հետ ի՞նչբան ունի։


— Մի՞թե առաքյալը չըսեր, «հաւատք առանց գործոց մեռեալ են»:


Անհավատ ըլլալու ի՞նչ մնաց։


Քանի մը շաբաթ առաջ բոլոր ազգայինք շնորհավորեցին Հայրիկը ծերակուտի անդամ ընտրված ըլլալուն համար, բայց ետքեն մեծ ցավոք տեսանք, որ նորին սրբազնության անունը մոռցված էր անցնիլ ծերակուտ ի անդամոց ցուցակին մեջ։


Կը հուսանք, որ այս մոռացումը երկար չտևեր և Հայրիկը կերթա բազմելու ծերակուտական գրասեղաններուն միույն վրա, որուն արժանի Է ամեն նկատմամբ։


Մսին սղելուն պատճառը։


Անգղիո մեջ մսի խնդիրն այսօրվան օրս ժողովրդյան խոսակցության նյութ եղած Է։ Ընթերցողը իմացան անշուշտ, որ անգղիացիք սկսան քանի մը շաբաթե ի վեր Ամերիկայի միս ուտել, ավելի աժան ըլլալուն համար։


Կը հավատամ, որ բոլոր անգղիացիք կարենան Ամերիկայի միս ուտել, իսկ չեմ հավատար, որ Կլատսթընը ուտե. որովհետև, գիտեք ա՛. աս մարդը Թուրքիո միսը կ՝ուտե շատուց ի վեր։