Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Մեկու մը միս ուտելը՝ մեկու մը վրա գեշ խոսիլ ըսել է):


Հայտնի է, որ Ռուսիան ալ միշտ մեր միսը կուտե, ինչո՞ւ զարմանանք ուրեմն, միսին оխան հոս քսան ղուրուշի ուտելնուս վրա. մեր ապրանքը դուրս կերթա կոր եզեր։


Ամերիկացոց կիմացունենք, որ զգուշությամբ վարվին, եթե չեն ուզեր վերջը միսին օխան մեզի պես քսան ղուրուշի ուտել։


Չենք ուզեր փնտրել թե Անգղիան որչափ իրավունք ունի Ամերիկայի միս ուտելու, մեր փնտրածը սա է, որ Ռուսիան զմեզ անոթութենե մեռցնելու չափ Ռուրքիո միսն ուտելու իրավունք չունի։


Մեր բարեկամներեն մին առջի օրը կիմացուներ մեզ, թե Ֆլոքս երեսփոխանական ընտրությանց վրայոք խոսելովն մեր ազգին վրա խել մը բաներ դրեր է. այսօր ալ ուրիշ բարեկամ մը կը ծանուցանե մեզ, թե Քուֆուրիքոսն ալ երեկվան թվով Ֆլոքսին ընկերացած է։ Չենք կարծեր որ պատասխանի արժանի ըլլան հրատարակություններն, իսկ եթե են հաջորդ թվով կը պատասխանենք։


<64>

Մեր երկիրը բարեկարդվելու համար Նիկողոս Թյուլպենտճյաններու պետք ունի. հետևապես երկիր մը չի կրնար բարեկարգ վիճակի վերածիլ եթե չունենա իր մեջ Թյուլպենտճի մը։


Իմացա՞ք Վանա մեջ Ռյուլպենտճյանի ըրած բարեկարգությունները։


Նախ և առաջ քաղքին բոլոր տաճիկ ոստիկանաց ձեռքեն զենքերն առեր է, և հայոցմե նոր ոստիկանություն մը կազմելով, հասարակաց ապահովության ու բարեկարգության պահպանությունն ու հսկողությունը անոնց հանձներ է։ Երկրորդ՝ գիշերվան բոլոր տաճիկ պահապաններն ալ ճամբեր և