Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրիշ խոսքեր ալ կրնան ընել, բայց անոնք չեն հրատարակվիր...


Օսմանյան երեսփոխանական ժողովին մեջ.


— Ստակ չունինք, կըսեն կոր եղեր, թող ըսեն, տերությունն և ազգը ողջ ըլլան։ Անանկ չէ՞ մի։ Կը պատերազմինք և Քարատաղին ափ մը հող չենք տար։ Ապա կը հագնինք, բոկոտն կը պարտինք, ամենքնիս ալ քառասունական փարա տանք նե՝ ահագին գումար մը կը գոյանա։ Ի՞նչ կըսեք, իսլամ եղբայրներ, ի՞նչ կ՛ըսե՛ք, քրիստոնյա եղբայրներ, ի՞նչ կըսեք, հրեա եղբայրներ։


— Քեզի համամիտ ենք։


Ես ալ ձեզի համամիտ եմ, եղբայրներ, ապա կը հագնինք, բոկոտն կը պտըտինք և անոթի կը մնանք, բայց արդեն ապա հագնողները, բոկոտն պտըտողները, անոթի մնացողները ի՞նչ պիտի ընեն։


Անոնք ալ մենք հոգալու չե՛նք մի յա, ինչո՞ւ աս կտորը զուրս ձգած եք, եղբայրնե՛ր։


Խայալ անուն զավեշտական թերթին խմբագիրը երեք տարի բանտարկության դատապարտվեցավ ծաղրանկար մը հրատարակած ըլլալուն համար։


Այս լուրը կարծեմ հաճո չթվեցավ մեր գրիչին, որովհետև, կը տեսնեմ, որ սովորականեն ավելի անհամ գրել սկսավ։


Երեք տարի բանտարկություն...


Եվ ես տեղ մը կես ժամեն ավելի նստիմ նե՝ կը ճաթիմ։


Աղեկ որ ես ծաղրանկարը վերցուցեր եմ եղեր...


— Հոդվածներուդ մեջ բան մը չե՞ն կրնար գտնալ։


— Հոդվածներն ալ կը վերցունեմ, այնպես կը հրատակեմ, ինչ ընեմ, երեք տարի ո՞վ պիտի երթա հոն նստի։