— Ծո՛, Թորոս, չելլաս եկեղեցի երթաս։
— Աստված չընե:
— Ինչո՞ւ:
— Անոր համար՝ որ անցյալ շաբթու մեկը խանեն դուրս
ելեր Է, որ եկեղեցի երթա, մեյ մալ զապթիյե մը օձիքեն
բռնելով առեր տարեր և մինչև իրիկուն գարի կթել ավեր է:
— Թող աղոթք ընե, որ չէ կերցուցեր։ Դուրսերը չորպաճիի
մը վրան կը հեծնան կոր, ախոռը կը քաշեն կոր և
բռնի հարդ կը կերցունեն կոր, աս տեղը գարի կրել տալերնին
մե՞ծ բան է մի:
— Աղա՛, ես չեմ կրնար ընել։
— Ծեծը տեսնաս նե՝ անանկ մր կընես որ. դուրսերը
մարդիկը աքաղաղի պես կը խոսեցնեն կոր, քուքուրիկու կանչել
կուտան կոր, նոթա կը սորվեցնեն կոր, նոթա։
— Ես չեմ կրնար համբերել։
— է՛յ ընկերիդ ի՞նչ են ըրեր, ըսիր։
— Գարի կրել տվեր են, ըսի։
— Քանունի էսասիին մեջ «անկարիա չպիտի ըլլա»
ըսեր է։
— Քանունի էսասիին մեջ չպիտի ըլլա, բայց Պոլսո մեջ
պիտի ըլլա։
— Քեզի անկարիայի բռնողին Թանունի էսասին չցցունե՞ս։
— Ո՞ր մեկին ցցունես Քանունի էսասին... անոր աղեկը
տեղդ կը նստիս, դուրս չես ելլար, անկարիայ ալ չես բռնվիր։
<65>
Կովկասու պատերազմին հեղինակ, Վանտ տաճիկ ոստիկանները ճամբելով՝ անոնց տեղը հայ ոստիկաններ դնող
Թյուլպենտճյան Նիկողոս մարգարեին երեկվան Լրագիրովը
Թատրոնին դեմ ըրած հարձակմանցը վրա երեկվնե ի վեր
անդալնիս չկրնալով բռնել, ստիպվեցանք հաջորդ թվով ինքզինքնիս պաշտպանել Լրագրի երեկվան թվույն դեմ։