Պիսմարք իշխանը քիչ մը հանգստանալու համար իր պաշտոնեն պիտի քաշվի եղեր։
Որչափ աղեկ կըլլար՝ եթե Կորչաքոֆ իշխանն ալ ասանկ
աղայություն մը ըներ, և քիչ մը հանգստանայինք մենք ալ...
— Այսօր բարկացեր եմ, կնիկ, չեմ ուզեր որ խոսիս։
— Ճանըմ, իմ ըսածս չհասկցար։
— Կարգելում քեզ խոսիլ, կիմանա՞ս։
— Ճանըմ, պոթին մը...
— Դարձյալ կարգելում քեզ խոսիլ։
— Ճանըմ, ի՞նչ պիտի ըսեմ նե՝ գիտե՞ս։
— Չպիտի խոսիս, ըսի յա՛։
— Շատ թոհաֆ բան... կարծես թե երեսփոխանական
ժողովին մեջն ենք։
<66>
Իրաց վիճակը փոխված չէ քանի մը օրե ի վեր, և այս շատ անտանելի և ձանձրացուցիչ բան մէ այն ժողովրդյան համար, որ սովորած է ամեն օր փոփոխություններ տեսնել:
Խնդիրը բրոթոքոլի վրա է միշտ։ Եթե մենք ստորագրենք
զայն՝ խնդիրը պիտի լուծվի։ Անգղիո ստորագրությունը ստակ
մը չըրավ։
Կորչաքոֆ իշխանը հաստատապես որոշած է բռնությամբ
բարեկարգել զմեզ։
Քանի մը անգամներ իրեն ըսինք.
— Կորչաքոֆ, թող տուր մեր օձիքը, մենք ինքզինքնիս
պիտի բարեկարգենք։
— Ո՛չ, պատասխանե, թող չպիտի տամ ձեր օձիքը,
և ես պիտի բարեկարգեմ զձեզ։
— Դուն քու կառավարությունդ բարեկարգելու պարտավոր
ես։
— Ո՛չ, ձեզ ալ բարեկարգելու իրավունք ունիմ։ Ես պիտի
բարեկարգեմ յզձեզ, ձեր բարեկարգության փառքը իմս
պիտի ըլլա։ Բացի ասկից, կ՝ուզեմ որ շուտ բարեկարգվիք: