Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՂՂԻԱ

<11>

Բարիզ, 28 հունվար.

Խորհրդարանին մեջ աջակողմյաններ են մեկը առաջարկեր է որ ձախակողմյանք իրենց կողմը անցնին, ձախակողմեաններեն մեկն ալ աջակողմյանները իրենց կողմը դարձնելու աշխատած միջոցին վիճաբանությունը կսկսի եռալ և մինչև հիմա եռալու վրա է եղեր։


Շատ երկյուղ կա թե մի՛ գուցե շոգիին սաստկութենեն խորհրդարանը յօդս բարձրանա։

Նույն իրիկվան դեմ.

Վիճաբանության եռալը չդադրեցավ. շոգիին տաքությունը անդամոց գլուխը զարկավ և սկսան թիկնաթոռներու հետ կռվիլ, որով թիկնաթոռին մեկուն երեսը արյուներ և անդամաց միույն ալ թևը սախտեր է։


ՍՊԱՆԻԱ

<12>

Մատրիտ, 29 հուն վար.

Տոն Քարլոս հապը կլլեց:


Տոն Ալֆոնսին ըրածն ալ շիտակը մեծ անիրավություն էր հիմա. մարդը այնչափ արյունեն ու ստակեն ելավ, քանի որ գործը թագավորության կյանք պիտի տար, պետք չէ՞ր որ գոնե քանի մամիս այդ մարդուն տային, հիչ որ չէ նե հավեսը առած կըլլար. արդեն հայտնի է յա Սպանիո թագավորությունը հինգ ու կես որ տևելու ըլլա քար կը ճաթի։


ԱՆԳՂԻԱ

<13>

Լոնտրա, 29 հունվար.

Պանգան 144,000 ոսկի մտավ։

Մեր գրպանը նայինք ե՞րբ պիտի մտնե։

ԽԻԿԱՐ