Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<68>

Խաղաղության հույսերու սովը տիրել սկսավ...


Ամեն լուր գուշակել կուտա, որ Յանոսի մեհյանին զրոները քիչ օրեն բացվին։


Մեր սահմանադրությունն, մեր երեսփոխանական ժողովը չկրցին ողոքել թշնամին, որ սաստիկ զայրացած է մեզի դեմ։ Քսան տարիե ի վեր Լեթե գետեն խմած ջուրերնիս մեր քիթեն բերնեն հանել կուզե:


Զրահավորներու հրամանատարադ հրամաններ տրվեցան հառաջ քալելու։


Քարոնի հրամանատարությանը ներքև գտնվող նավակատորմիղն ալ շարժման մեջ է։


Ասոնց և ոչ մեկեն կը վախնամ, իմ վախս այն է, թե Ռուսիա իր զորքերը Բրուտ գետեն ասդին անցուցած ժամանակ Քարոն ալ մեզի Ախերոն գետը չանցունե... որովհետև հացին գինը հիմակվնե նորեն տասը փարա վրա դրավ։


Խաղաղության պահպանությանը համար Ավստրիա վերջին փորձ մալ պիտի ընե։


Անգղիան այս լուրն առնելով՝ Ավստրիո կերպով մը կըսե.


— Քեզի՞ է մնացեր, դուն բաչաներդ կապե ու ետքը ասանկ գործերու մեջ մտի՛ր։


Կարծել կը կարծենք, թե Ավստրիան ա՛լ համոզված է, որ իր փորձը չպիտի հաջողի, բայց անտարբեր չըլլալու համար հարկադրված է անգամ մը միջամտել:


Կը գովենք դարձյալ Ավստրիան, որ չհուսահատիր և կը նմանցունենք զինքը անանկ բժիշկի մը, որ մեռյալի մը բազկերակները կը քննե, և դեղագիր մը գրելով՝ կը պատվիրե, որ կես ժամը անգամ մը խմե այն դեղեն և օրը քանի մը ժամ ելնե պտըտի։


Խաղաղությունը 90% մեռած կը համարին այժմ, աղոթենք, որ Ավստրիան վերակենդանացնե զայն։