Հետևյալ սուտ լուրերը տեղական լրագիրներեն քաղելով կը հրատարակենք։
— Քանի մը օրեն մայրաքաղաքս պաշարման վիճակի
մեջ պիտի դրվի:
— Թուրքիո մեջ գտնվող հպատակներուն ի պաշտպանություն
Ամերիկայի կառավարությունը նավատորմիղ մը
ղրկած է Կ. Պոլիս։
— Կովկասու փոխարքան Ռուսիո կայսեր գրած է, որ
եթե ետևեն զորք չհասցնե իրեն՝ տեղեն չկրնար շարժիլ։
— Երամյան Կարապետ պեյ վարժարանի մը շինության
համար երկու հարյուր ոսկի հանձներ է Պատրիարքարան։
Լրագիրները հրատարակեցին, որ Ռուսիա Բրուտ գետին
վրա կամուրջներ շինել սկսեր է։
Անցյալ օր երիտասարդին մեկը իր ծնողաց քով բարձր
ձայնով լրագրի մը մեջ վերոհիշյալ լուրը կարդացած ատեն՝
հայրը մեկեն ի մեկ կընդմիջե տղան ըսելով:
— Ծո՛, տղա՛, սըվոնց մեկ հատը թող հոս բերեին ու
Քարագեղի երկաթյա կամուրջին տեղը դնեին։
Միամտաբար զրուցված խոսքերը շատ կը սիրեմ երբեմն։
<69>
Ռուսիո զորքերը Բրուտի անգիի եզերքին վրա քնացան արդյոք։
Այս կողմը անցնելու համար խայրխի փարա՞ չունին արդյոք:
Այսպես մեր դեմը անցած՝ գետեզերքին վրա նստած՝ սիկառնին
քաշելովն մեր երե՞սը պիտի նային ասանկ։
Ամիսներով հոն նստելո՞վ պիտի պատերազմին արդյոք
մեր հետը։
Շատերը այս հարցումները կընեն իրարու և գոհացուցիչ
պատասխան մը չեն կրնար առնել իրարմե։