Եվ սակայն այս քաղաքագետք օրինաց պահանջած արարողություններն ալ կատարելու մեծ փույթ կը տանին։
Օրինակի համար. Ռումանիա հայտնապես ի նպաստ
Ռուսիո կը գործե։
Անգղիան, Ավստրիան և Ֆրանսան օրենքը տեղր տանելու
համար իրեն կըսեն.
— Եթե այս պատերազմին մեջ Ռուսիո հետ միանաս
Բարիզի դաշնադրությամբ նվիրագործյալ առանձնաշնորհություններեդ պիտի զրկվիս՜։
Ռումանիա անշուշտ սա իմաստով պիտի պատասխանե.
— Աստված չընե, որ չեզոք դիրքես դուրս ելնեմ։
Այս պատասխանը տալեն ետքը՝ թող պիտի տա Ռուսիո
անցնիլ Բրուտեն, և անկե ետքը պիտի պոռա.
— Հրապարակավ կը բողոքեմ Ռուսիո դեմ իմ երկիրս
մտած ըլլալուն համար։
Եվ բողոքելուն պես չեզոքություն պահածի պես պիտի
ըլլա։
Կաղաչեմ, ընթերցողք, ելեք նայիմ սա խնդրույն մեջեն։
— Խիկա՛ր, նոր բան մը ունի՞ս։
— Չունիմ, քարատաղցոց հետ կռիվն սկսա՞վ։
— Տակավին ոչ։
— Հապա կըսեին որ մեր զորքերը Նիքսիչը պարենավորելու
պիտի աշխատեին, քարատաղցիք ալ պիտի արգիլեին ու...
— Այո՛, այնպես կըսեին, բայց հիմա ալ կըսվի, թե
նիքսիչի զորքերը 15 օրվան համար ուտելիք ունին եղեր։
— Աստվածդ սիրե՛ս։
— Այո՛։
— Ի՞նչ կ՝ըսեք։
— Ի՞նչ կա։
— Ո՞ւր էր թե ես ալ նիքսիչ ըլլայի։
— Ինչո՞ւ։
— Ինչո՞ւ... որովհետև ես վաղը առտվան համար ուտելիք
չունիմ...