Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փողոցները պտըտած կամ վազած ատեննին անանկ յարեր կուտան կոր բերնուց, որ բնավ գոյություն չունին նույն իսկ իրենց ծախած լրագրաց մեջ. և այս եղանակավ հասարակությունը խաբելով ստակը կառնեն կոր։


Կառավարության այս տնօրենությունը շատ աղեկ է, բայց ինչո՞ւ համար Լրագրի խմբագրին ալ թեզքերե մը չտար, Լրագրքւ խմբագրին կըսենք, որ ծախողներու սուտերեն շատ և մեծ սուտեր հրատարակելով հասարակությունը կը խաբե։ Ըստ մեզ՝ ասանկ փափուկ կետերու մեջ բաց առությունւ անարդարանալի է։


<71>

— Աչքդ լույս, Խիկար։


— Շնորհակալ եմ, ի՞նչ կա։


— Զավեշտական թերթերը բոլորովին պիտի խափանեն եղեր։


— Ո՜վ ըսավ։


— Պետական խորհուրդը։


— Երեսփոխանական ժողովը ընդունած է։


— Չէ ընդունած, այդ խստությունը քիչ մը պիտի թեթևցունե եղեր։


— Պիտի թեթևցունե՞ մի... ըսել է որ չպիտի խափանեն, այլ երկու ամիսը անգամ մը պիտի գոցեն։


Հակառակ Նիկողոս մարգարեի գուշակությանց՝ անտրմաբանական պատերազմը սկսավ։


Մայրաքաղաքիս լրագիրներեն մեկ քանին առաջի օրը լուր տվին՝ թե մեր զրահավորներր Բոթին ռմբակոծեր ու բոցերու մեջ ձգեր են զայն։


Հիշյալ լրագիրները մինչև այս ժամուս այս կրակին մարած ըլլալուն վրա լուր մը հրատարակած չըլլալով՝ շատ հավանական է, որ կրակը ամենայն սաստկությամբ կը լափե կոր այն կողմերը։