Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բոլոր խանութները իրիկվան ժամը տասնին պիտի գոցվին եղեր։


— Ես արդնն երեկվնե բոլորովին գոցեցի խանութս։


Ռումանիո իշխանին հետը ալ չխորաթվիր։


Ռուսիո կայսրը թագավոր տիտղոսը տալ խոստացեր է իրեն։


Իշխանին սիրտը դողի մեջ է հիմա, ամեն կես ժամուն հեռագիր կը զարնե եղեր կայսեր, ըսելով, թե խոստացածդ տո՛ւր։


— Համբերե՛, տղաս, կը պատասխանե եղեր կայսրը, սա քրիստոնեից վիճակը բարվոքեմ, վերջն ալ քու վիճակդ պիտի բարեկարգեմ։


Ըստ մեզ Պիսմարք ըսած ըլլալու է Կորչաքոֆին, որ Ռումանիա պիտի մտնաք, սա տղան պոշ մի հանեք, բան մը տվե՛ք, հոշը կերթա։ Կորչաքոֆն ալ պատասխանած ըլլալու է։


— Ան տեղվանքը գիտենք, անիկա թո՛ղ մեր խոսքը մտիկ ընե, մենք անոր խաթրը խոշ կընենք։


Եվ այս պատասխանին վրա՝ Հոհենցոլերնը իր դռները բանալով՝ գետնեն թեմեննահ մը ընելով ներս հրամցուց Ռուսիան։


Ես հիմա իշխանին տեղը ըլլամ նե՝ դռները կը գոցեմ և մինչև որ թագավոր տիտղոսը չառնեմ՝ թող չեմ տար, որ իր զորքերը դուրս ելնեն։


Երկու մուրացկան իրարու. հետ.


— Կարապետ աղբար, ինչո՞ւ ձեռքերդ բացեր ու խեղճուկ նստեր ես հոս։


— Ի՞նչ ընեմ, Ղազար աղբար, իրիկունը տղաքը հաց կուզեն, միս կուզեն, մարուլ կուզեն, գինի կ՛ուզեն, ձուկ կուզեն։


— Կամաց խոսե՛, մարդ կուգա կոր։