— Ի՞նչ պիտի վաստկիմ, օրը մեկ հաց կուտեր կոր, հիմա փշրանք մը դրած չունի բերանը։
— Աղեկ. իմ կնիկս անանկ բաներ չըներ, թշվառականը։
— Հրաման ալ ըրիք որ տունին մեջ ամենքն ալ սիկարա
խմեն. բժիշկներեն իմացած եմ, որ ծխախոտը ախորժակը
կը գոցե։
— Ամեն բան խորհեր ես։
— Ի՞նչ ըեեմ, ուրիշ բան մը գիտես նե՝ կաղաչեմ, ըսե,
որ ընեմ:
— Ուրիշ ի՞նչ կուզես դեռ, առանց հացի ապրելու ճանբան
գտեր ես ահա. թե որ բնավ բան մը չուտելով ապրիլ
կուզես կոր նե՝ խմբագիր կըլլաս կը լմմնա կերթա։
ԴԱԴԱՐՈՒՄՆ ԿՍՄԻԹՆԵՐՈՒ
<73>
— Խիկա՛ր, ինչո՞ւ վերցուցիր կսմիթներն:
— Անոր համար, որ չեզոքություն պահել ստիպվեցա:
— Ինչո՞ւ չեզոքություն պիտի պահես։
— Որովհետև շահերս այդպես կը պահանջեն։ Բայց երբ
տեսնեմ, որ չեզոքությունն շահերուս դպչիլ կսկսի, այն ատեն
չեզոքությունս պիտի կորսնցնեմ։
— Լավ, կսմիթներու տեղ ի՞նչ պիտի գրես։
— Փառք Աստուծո, գրելու բա՞ն կը պակսի, դիվանագետներու
վրայոք գրելու տեղ, աղջիկներու վրա կը գրեմ,
բրոթոքոլներու, մանոֆեսթներու վրայոք խոսելու տեղ մոտաներու
վրա կը գրեմ, դիվանագետները կսմթտելու տեղ
աղջիկները կը կսմթտեմ։
— Թող կուտա՞ն։
— Ինչո՞ւ թող չպիտի տան, աս ալ քաղաքականության
վերաբերյալ բան մը չէ ա՛, աս խնդրույն վրա մի՛ դրեր, ան
խնդրույն վրա զգուշությամբ գրե՛, մյուս խնդրույն հետ խոհեմությամբ վարվե, ասոր վե՞րջը։
— Եթե կուզես՝ խոհեմությամբ մի՛ վարվիր, տպագրական
տեսչության նոր ազդարարությունը կարդացիր ա՛։ Օր