մը կը նայիս որ առտվանց գրասենյակդ երթալուդ պես՝ գրասեղանիդ վրա թուղթ մը կը գտնես. կառնես և կը կարդաս, «Նկատելով, որ Թատրոնը այս ինչ թվույն մեջ այս ինչ հոդվածը հրատարակած է, թվականես մինչև երեք ամիս դադարյալ պիտի մնա»։
Այս թուղթին վրտ կսկսիս երեք ամիս պտրտիլ Պոլսո
փողոցները։
— Գոնե փողոցները մաքուր և կանոնավոր ըլլային...
մարդս այնչափ հոգնություն չէր կրեր։ Բայց ինչո՞ւ պտըտիմ,
երեք ամսվան համար գործ մը կը գտնամ։
— Ի՞նչ գործ։
— Նիկողոս մարգարեին պես գուշակություններ կընեմ.
պատերազմի դաշտեն լուր կը գուշակեմ, Պասիրեթի կը տանիմ
կը ծախեմ։
— Ստակ կուտա՞ մի։
— Ինչո՞ւ չպիտի տա... շատ նեղը մնամ նե՝ Բոթի կերթամ
թորփիլ կը հանեմ, հատը մեկ ոսկիի կը ծախեմ։
— Հանողր հանեց զանոնք, ա՛լ չմնաց, որ հանես։
— Եղբա՛յր, դուն ալ բոլոր դռները կը գոցես կոր. քու
հաշվովդ մարդս անոթութենե մեռնելու է։
— Ի՞նչ կարծեցիր հապա, աս Ժամանակի մեջ գործ
գտնելը դյուրի՞ն բան է։
— Վիպասանություն մը կը գրեմ ու կը հրատարակեմ։
— Անոթի մնալու համար աղեկ գործ է։
— Վաճառականի մը քով գանձապետ կըլլամ, օրին
մեկն ալ սնտուկը կառնեմ, կը փախչիմ։
— Զեռքեդ չգար։
— Ասոր վե՞րջը։
— Ասոր վերջը խելքդ ժողվելով անանկ հոդվածներ կը
գրես, որ, մեկուն չեն դպչիր:
— Կաղաչեմ, խնդրո մը վրա երգիծական հոդված մը
գրած ունի՞ս, որ մեկու մը չդպչի, գրած ունիս եթե անանկ
բան մը՝ ցցուր ինձի, որ իբրև օրինակ առջևս դնեմ ու անոր
հետևիմ։