— Այո՛։
— Տեսնենք։
— Տեսնելու հարկ չկա, աշխատե՛, որ այս ընթացքեն
չշեղիս։
— Բայց թե որ այս ընթացքին մեջ խղդվելու ըլլամ՝
այն ատեն ի՞նչ պիտի ըսես:
— Այե ատեն պիտի ըսեմ, թե ով որ լրագրին չգոցվելուն
կը փափագի, պետք է որ իր ձեռքովը դադրեցունե զայն։
Մնաք բարով։
— Երթաք բարով։
ՎԵՐՋԻՆ ԼՈԻՐԵՐ
<74>
Ռուսաց զօրքերը Քալաֆաթ մտեր խաղ կը կանչեն կոր։
(Թող կանչեն. վաղն ալ պիտի պարեն)։
Անգղիա ճիշտ Խիկարին պես պատասխանեց Կորչաքոֆի շրջաբերականին. հայտնեց թե Եվրոպա համամիտ շէ Ռուսիո բռնած ընթացքին։
(Ռուսիան ալ արդեն համամիտ շէր Եվրոպայի բռնած ընթացքին)։
Ֆրանսան խիստ չեզոքություն մը պիտի պահե։
(Խիստ չեզոքություն... կերևա որ աչքերն ալ պիտի գոցե որ բան մը չտեսնե)։
Զրույց կա թե ռուսերը Պայազիտի տիրեր են։
(Հավատալու չէ. որովհետև Պասիրեթը այն չափ սուտ խոսեցավ որ, ճշմարիտ ալ զրուցե նե՝ մարդ չպիտի հավատա)։
Կըսվի թե լորտ Սալիզպրի պաշտոնե պիտի քաշվի:
(Աս խելքը քոնֆերանսեն առաջ ըներ նե՝ աղեկ չէ՞ր ըլլար)։