— Լրագրին մեկն ալ կըսե որ ռուսերը Քալաֆաթը գրավեր են։
— Այո՛։
— Բայց անցյալ օր մենք դրաված էինք Քալաֆաթը։
— Օր մր անոնք պիտի գրավեն, օր մը մենք, լրագրները
երկու կողմին ալ խաթրը կը սեպեն կոր։
— Անգղիայեն ի՞նչ լուր։
— Պատերազմի պատրաստություն։
— Հապա դեռ. առջի օրն էր չեզոքություն հրատարակեց։
— Չեզոքությունը ջիղերուն դպած ըլլալու է...
— Ուրիշ ի՞նչ լուր ունիս։
— Ոտքի ամաններու առատություն. եթե լրագրաց
տված լուրերուն մեջ չափազանցություն չկա՝ թշնամիեն առնված կոշիկները քանի մը տարի կը բավեն մեզի։
— Ես ալ այնպես կարդացի։
— Ըսել է, որ բուրթուբապուճ կը փախչին կոր։
— Այնպես կերևա։
— Կոչիկով փախչիլը թերևս անոնց մեջ վատություն կը
համարվի, և անոր համար չփախած նախ կը նստին կոր կոշիկնին
կը հանեն կոր ու վերջը կը փախչին կոր, կամ իրենց
գալը չիմացնելու համար կոշիկնին թևերնուն տակը առած
կուգան կոր։
— Հունաստանին համար չեզոք է ըսիր, բայց անիկա
սահմանը անցնելով մեր հողը եկեր է։
— Այո՛, ավազակները հալածելու համար։
— Հիմա ելավ ավազակները հալածելու, և մանավանդ
մեր երկիրը հալածելու, թող անդիի կողմ քշե։
— Ուրիշ ին՞չ լուր կարդացիր։
— Հացին գինը պիտի իջնա եղեր։
— Աժննար տե առնեինք և ուտեինք։
— Ուրիշ ի՞նչ գիտես։
— Ուրիշ բան մալ չգիտեմ։
— Մնաք բարով ուրեմն։
— Երթաք բարով։