ՎԵՐՋԻՆ ԼՈԻՐԵՐ
<76>
Երևույթին նայելով հզոր տերությանց քաղաքականությունը փոփոխություն մը կրած Է։
(Տար Աստված որ վերջինր ըլլար)։
Կերչաքոֆ իշխանը չպիտի պատասխանե լորտ Տերպիի պատասխանին:
(Խոսք մը պակաս կըլլա)։
Թուրքիո մեջ խռովություն հանելու հանցանոք քսան հոգի բանտարկեց կառավարությունը։
(Աղոթենք որ կառավարությունն ալ օր մը այն բանտին մեջ չմտնե)։
Մեծ հուզմունք կը տիրե հոս. անանկ խումբեր կը կազմվին, որք ծանր դեպքեր հարուցանել կսպառնան։
(Փախչելու մասին ուրիշներու հետ մրցելու դեպքեր թերևս)։
Մանշի անգղիական նավատորմը Մալթա պիտի երթա։
(Կարևորություն չունի. վաղն ալ Մալթայեն կելնե Մանշ կերթա։ Օրինակները շատ են։ Այս հեռագիրը չհայտներ թե՝ լորտ Կլատսթըն դեռ կը խոսի կոր թե լռեց)։
Թող Թուրքիան մեզի հետ թշնամաբար վարվի, մենք խոհեմությունը ձեռքե չպիտի ձգենք։ Բայց եթե մեր այս ընթացքը բանի տեղ չդրվի, այն ատեն երկիրը պիտի պաշտպանենք։
Երեկ Վիտինեն ռմբակոծեցին մեզի, բայց վնաս մը չեղավ, միայն տունի մը պատուհանին մեկ ապակին քիչ մը ճաթեցավ։