Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Եթե առաջուց խոհեմություն ընելով այն պատուհանին թուղթ պակցուցած ըլլայիք՝ այս կորուստը չէիք ըներ)։

Քիչնեֆ, 2 մայիս.

Մենք (ռուսերը) շարունակ հառաջ կերթանք կոր առանց թուրքերու հանդիպելու։

(Դիմավորելո՞ւ պիտի գայինք ձեզի)։

Երկրին բնակիչները (ռումանիացիք) համակրությամբ կը վարվին կոր հետերնիս։ Մենք Դանուբի երկայնությանը շատ մը գիրքեր բռնեցինք։ Թուրքերը բան մը ըրած չունին դեռ։

(Այնպես է. բան մը ըրած չունինք։ Դանուբը անցնիլ ուզած ատեննիդ պիտի տեսնեք մեր ընելիքը)։

Ժողովրդեան փորեն, 8 մայիս.

Հոս ալ պարապ է, կտոր մը հաց առանց արգելքներու հանդիպելու շիտակ հոս կուգա կոր։ Աղիքները պաշարման մեջ են. հավանական է որ քիչ օրեն կամ անձնատուր ըլլան կամ հարուստներու փորերուն մեջ պաշտոն վարելու հանձնառու ըլլան։ Հոս միս մտցունելը արգիլված է մինչև ցնոր կարգադրություն։


ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԸ ՎՆԱՍՆԵՐԸ

<77>

— Գոցելու է. դադրեցնելու է, խափանելու է, այրելու է, մեռցնելու է, կախելու է սա զավեշտական ըսված անիծյալ թերթերը, ի՞նչ է ասոնց ձեռքեն քաշածնիս...


— Ինչո՞ւ համար Խիկար, ի՞նչ եղար...


— Ինչո՞ւ համար մի... դեռ կը հարցունե՛ս... այս թերթերը ազգին և տերության վնաս հասցնելեն զատ բան մը ըրած ունի՞ն։


— Ի՞նչ ըրած ունին։


— Դեռ ի՞նչ պիտի ընեն, օրինակի համար ես բարոյականին ինչ ըլլալը չգիտեմ և կուզեմ որ դրացվույս կնկանը