Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հավատալիքս չգար կոր։


— Տպագրական տեսչության տնօրեն վսեմափայլ Մաճիտ պեյն ալ զավեշտական թերթերու վնասակար ըլլալը հայտներ է։


— Զավեշտական թերթերը հիմա վնասակար եղած են թե ի բնե վնասակար են. եթե ի բնե վնասակար էին՝ ինչու Մաճիտ պեյը ասկից յոթր ութը տարի առաջ չխափանեց զավեշտական թերթերը և թող տվավ որ անոնք այսչափ վնասներ հասցունեն հասարակության. եթե հիմա վնասակար եղան՝ ըսել է թե իրենց վնասակարությունը ի բնե չէ, այլ անոնք իրենց ուղղութենե շեղած են. և այս պարագայիս մեջ զանոնք կարգի բերել պետք էր և ո՛չ թե ջնջելը։ Եթե հացագործները աղեկ հաց չծախեին հացը վերցնել պիտի առաջարկեին այդ երեսփոխանները։


— Այո՛, ես Աստուծո աղոթք կ՝ընեմ որ վսեմափայլ Մաճիտ պեյը՝ որ շատ ազատամիտ մեկն է կըսեն. բմիշկ եղած չէ. եթե բմիշկ ըլլար՝ իմ ալ գլուխս ցավեր և իրեն դիմեի պիտի ըսեր ինձ. խորհուրդ կուտամ քեզի որ կտրես այս գլուխը, որովհետև մարմնույդ վնաս կուտա կոր։


— Ես ալ իրեն պիտի պատասխանեի, վսեմափայլ Մաճիտ պեյ, այդ գլոըխը ի թեև վնասակար չէր, բուժե զայն և պիտի տեսնես թե որչափ օգտակար պիտի ըլլա մարմնույն:


— Ենթադրենք թե, թեպետ և ենթադրելը հիմարություն է, ցավող գլուխը կտրելու սկզբունքը ընդունված ըլլա. բայց ինչու նույն սկզբունքը չցավող գլուխներու համար ալ գործածել կուզեն։ Թատրոնը ե՞րբ վնասակար եղած է, ե՞րբ հասարակության բարոյականին դպած է, երբ ընտանյաց մեջ չըսվելու խոսք մը հրատարակած է, ե՞րբ պատվավոր ընտանիքի մը պատվույն դպած է։


— Մեծապատիվ Սեպուհ էֆենտին, Կարնո երեսփոխան մեծապատիվ Համազասպ և Դանիել էֆենտիներն՝ կերևի որ չկրնալով բացե ի բաց ըսել թե մեր ազգին մեջ ձեր ըսած կերպով զավեշտական թերթ չկա, պաշտպաներ են զավեշտական թերթերը. մեծապատիվ Սեպուհ էֆենտին շատ աղեկ է խոսեր ըսելով թե՝ քանի որ օրենք կա հանցավորները կը