Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵՐՍԵԿՈՎԻՆԻ ՎՐԱ ՕՏԱՐ ԼՐԱԳՐԱՑ ԱՆՀԱՍԿՆԱԼԻ ԿԱՐԾԻՔԸ

<1>

Երկու երեք շարաթե ի վեր լրագրներն միայն Հերսեկովինի խնդիրով կզբաղին։


Հերսեկովինի խնդիրն Մասիսի մեջ առաջ Ներքին լուրերուն տակն էր, հիմա Քաղաքականին տակ ալ անցավ, ո՛վ գիտե, վաղը Առևտրականին տակն ալ անցնի թերևս։ Օրագրի մեջ միայն Ներքին լուրերուն տակն էր, հիմա Ծանուցումներուն տակն ալ անցավ։


Այսպես ահա, լրագրաց ո՛ր երեսն որ բանաս Հերսեկովին կը գտնաս, և շատ անգամ լուրերու տեղ գյուղերու, ջաղացներու անուններ կը կարդաս որով աշխարհագրություն ալ կը սորվիս քիչ մը։


Մենք ևս մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվան թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել։ Ընթերցողն այս քաղվածքեն պիտի հասկնա, թե ինչ է խնդրույն հիմը, ինչ է խնդրույն շենքը, ինչ է խնդրույն դռներն ու պատուհաններն։


Նասիոնալ Ցայթունկ երկու ոտքր կոխելով կը պնդե, որ Կ. Պյուֆե ծանուցած ըլլա յուր պաշտոնակցաց՝ թե պատճառ մը չկա հավատալու՝ թե Հերսեկովինի դեպքերեն կնճիռ մը հառաջ գա։ Բայց Նոյե Ֆրայե Բրեսե կը ծանուցանե՝ թե Ավագաժողովը տխուր պարագայի մեջ բացված է։ Իսկ ԱլկեԺմանե Ցայթունկին գալով, իրաց կացությունը վտանգավոր չէ կըսե, մինչդեռ Բոլիթիշե Քորեսթոնտենց, Կլազ Չերնոյա, Ռուսքի Միր կը հրատարակեն, որ Վոյնիքայի, Նացկայի,