Ռուս. — Դերասան ըլլալու մարդ ես եղեր։
Անգ. — Ռուրքիո ամբողջությունը պիտի պաշտպանեմ։
ՏԵՍԻԼ Դ
Անգ. — Բայց դուն չափը կանցունես կոր. գիտե՞ս։
Ռուս. — Ի՞նչ կա նորեն։
Անգ. — Ի՞նչ պիտի ըլլա. սա աղեկ գիտցիր որ եթե Կ. Պոլսո վրա քալելու ըլլաս՝ քուկին դլուխդ կը կոտրեմ հա՛: Դուն ինձի աղեկ նայե՛։
Ռուս. — Ատանկ բան մը կա՞։
Անգ. — Չեմ ըսեր թե կա, բայց թե որ անանկ բան մը ընելու ըլլաս՝ հետդ շատ գեշ կը վարվիմ հա. վերջեն չելնես ինձի բան մը ըսես, նայե՛ առաջուց քեզի ըսեմ տե...
Ռուս. — Հոգ մի ընեք։
Անգ. — Հիմար ըլլալու են ձեր զորապետները, որ միտքերնուն մեջ անանկ բան մը կ՝անցնեն. ըլլալո՞ւ բան է. աշխարհ տակն ու վրա կ՝ընեմ իրավ որ։
Ռուս. — Դուք անոնց խոսքերուն մի՛ հավատաք. անոնք դեռ տղա են։
Անդ. — Ատ ուրիշ խնդիր. Ռուրքիո ամբողջությունը պիտի
պաշտպանեմ ես։
Ռուս. — Մեր միտքն ալ քրիստոնեից վիճակին բարվոքումն է։
Անգ. — Շատ աղեկ։
Ռուս. — Շնորհակալ եմ բարեկամ։
ՏԵՍԻԼ Ե
Անգ. — Ալ ասոր չեմ կրնար համբերել։
Ռուս. — Ո՞ր բանի:
Անգ. — Չէ՛, չէ՛ չեմ կրնար։
Ռուս. — Ըսե՛։
Անգ. — Ի՞նչ ըսեմ. կրնաս կարծել որ Հնդկաստանի ճանբան գոցելու ըլլաս և իմ շահուս վնաս հասցնես նե՝ ես ասանկ անտարբեր մնամ, ես, որ Թուրքիո ամբողջությունը պաշտպանելու պարտավոր եմ։
Ռուս. — Հնդկաստանի ո՞վ վնաս պիտի հասցունե։