Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞վ կրնա ըսել թե այդ աստղերը մեր բնակած աստղեն պզտիկ են թե մեծ. ո՞վ կրնա գիտնալ թե այդ աստղերը բանթալոն կը հագնին թե շալվար։


— Հարկավ այս օրերս Ավստրիո և Ռումանիո բռնած ընթացքին վրա աղվոր դիտողություններ կընեք։ Անտրասի ինչ վիճակի . . . րի է արդյոք աշխարհիս ստեղծվելը անոնք սա չափ կըսեն . . . . . . . . իս ես կըսեմ թե աշխարհիս ստեղծվելեն շատ առաջ է աշխարհիս ստեղծումը[1]։


— Ժորովրդյան վիճակը իրավ շատ անտանելի է. ամեն մարդ իրիկվան հացը կը խորհի, սա հաշտության լուրերու վրա ի՞նչ կարծիք ունիք։


— Ժամանակն ալ ժամանակեն առաջ է, հրամմեցեք, ըսեք ինձի, նայինք, ժամանակը ո՛ր ժամանակ եղած է, ժամանակը աշխարհե ելած է, թե աշխարհը ժամանակեն, թե երկուքն ալ իրարու մեջեն։ Արդ, քանի որ ասոնք լուծված չեն, մենք ալ...


— Չորս ղուրուշեն վար չպիտի կրնանք ուտել հացը, այնպես չէ՞։ Կորչաքոֆ իշխանը ի՞նչ ջուրի վըա է։ Լորտ Տերպին ի՞նչ քաղաքականություն պիտի բռնե։


— Քանի որ սյուրյուճիներհն հայհոյությունը չվերնա, այս երկիրը չբարեկարգվիր. մեր կառավարությունը հիմա պատերազմի հողը և ուրիշ գործերը թողլով, սյուրյուճիներեն հայհոյությունը վերցնելու է, և եթե չհաջողի վերցունել՝ Բարիզեն Ակադեմիայի անդամները և կամ ուրիշ կրթյալ և գիտնական մարդիկ բերելու և սյուրյուճի ընելու է. մեր ապագա երջանկությունը սյուրյուճիներեն, բարեկարգութենեն կախում ունի. և եթե այսպես չըլլար՝ ինչո՞ւ այսչափ կարևորություն պիտի տայի այս խնդրույն և չորս սյունակ պիտի զոհեի, քանի որ չորս տողն իսկ ավելորդ էր։


— Վանա հարստահարությանց ի՞նչ կըսեք.


— Հայհոյություն ընողեն տուգանք առնելու է։


— Շատ անիրավություններ եղած են։

  1. «Թատրոնի»՝ մեր տրամադրության տակ գտնվող սույն համարում մի քանի բառ հնարավոր չեղավ ընթերցել։ Ծան. կազմ.։