— Ներեցեք մինչև որ երկնիր աստղերուն թիվը չգիտցվի, մինչև որ սյուրյուճիներու հայհոյությունը չվերնա, չեմ կրնար ուրիշ խնդրոց վրա խոսելով ժամավաճառություն ընել, աստղ և սյուրյուճի. ասոնք միայն կրնան զմեզ խաբել:
— Զարմանալի եք պեյ, ծամանակավ Մեճմուայի մեջ
հայհոյեցիք, հայհոյեցիք, գործերնիդ լմնցուցիք և հիմա չեք
ուզեր որ ուրիշները նույն ազատությունր վայելեն։ Կրնա՞ք
ըսել թե շատերուն դասագիրք մը եղած չըլլա հին Մեճմուաները: Երկրորդ, հայհոյության համար տուգանք առաջարկելու
հարկ չկա, որովհետև արդեն կա. ով որ զինքը մեկե մը
անպատվյալ կը կարծե, հայհոյողին դեմ դատ վարելու և
պատմել տալու իրավունքն ունի։ Կըսեն թե՝ զեղծում մը
տուգանքով չվերցվիր այլ դաստիարակությամբ և այս ըսվածը
դուք ալ ընդունած եք քանի որ սյուրյուճիներու, խայըխճիներու
մեջ շատ կը գտնեք այս ախտը։ Թողունք հիմա
սյուրյուճիները և խայըխճիներն ու...
— Հապա աստղե՛րը, աստղե՛րը...
— Աստղերուն գալովն անոնք ալ մեզի հետ մեկտեղ
ստեղծված են. աստղերուն թիվն ալ այնչափ է, որչափ որ
օրինակ կը գտնվի հոդվածներուդ մեջ։
— Իրավունք ունիս. ես օրինակը շատ կը գործածեմ,
երկու խոսքին մեջ օրինակ մը ցույց կուտամ. աս իմ սովորությունս
Է։ Հապա սյուրյուճինե՞րը:
— Այդ գործը դուք ինձի ձգեցեք, և սկսեցեք ձեր քաղաքական խորհրդածությանց։
— Սա սյուրյուհիներուն օձիքեն բռնե և թող մի տար
մինչև որ առանց հայհոյելու խոսիլ սորվին։
— Շատ լավ։
<80>
Եթե պետք է հավատալ ստույգ աղբյուրներե առնված լուրերուն, կը հավաստեն թե Կորչաքոֆ իշխանը բոլոր կառավարությանց շրջաբերական ղրկելով՝ Դանուբի չեզոքություն չպահելուն դեմ սաստկապես բողոքեր Է։