Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ճիշտ երկու ամիս է, ինչպես որ լավ կը հիշեն ամսականնին չառնողները, որ այս հեղուկ կառավարությունը ցամաքային հսկայի մը դեմ կը կռվի, թող չտար, որ կամուրջ շինե, շոգեկառքերը բանեցունե, կամ իր վրայեն անցնի։


Ոգելից ըմպելիքներու վրա ջուրին աղղեցությունը հայտնի է, անոնց զորությունը կը կոտրե. ուստի զարմանալու չէ, երբ տեսնենք, որ ջուրը Ռուսիո զորաց ալ ուժը կը կոտրե. քանի որ ասոնք ալ ոգելից ըմպելիքներով լեցված են։


Ողջ ըլլա Դանուբը, որ առանց մեզի արյուն թափել տալու կը պաշտպանե զմեզ մեր թշնամիեն. ուր էր թե Ասիո կողմն ալ Դանուբ մը ունենայինք, և գետեզերքին վրա նստած թշնամվույն թափած ճիգերուն վրա խնդայինք։


Ըստ մեզ՝ մինչև որ Մովսես մարգարեն չգա՝ ասոնք դյուրությամբ չպիտի կրնան անցնիլ ասդին. և եթե մեծ զոհողությամբ հաջողին անցնիլ դարձյալ Դանուբին բարիքը մոռնալու չենք։


Մւլան իշխանը նորեն սկսավ խելոք չնստիլ... կարծեմ կառավարիչը նորեն ծունկ չոքել պիտի տա իրեն։


Նորին իշխանությունը Բլոեսթի գացեր է ձարին... բարի եկար ըսելու համար, տարակույս չկա, որ երբ ձարը Ս. Բեթրըսպուրկ դառնա՝ իշխանն ալ ետևեն մինչև Ս. Բեթրսպուրկ պիտի երթա նորին վեհափառության երթաք բարյավ ըսելու համար։


Կես պաշտոնական լրագիրները կը պնդեն, թե պարզ քաղաքավարության համար է Միլանին այս այցելությունը, իբր թե Միլանին անքաղաքավար ըսող ըլլար, մինդեռ կեսը հինգ անցած պաշտոնական լրագիրները պարզ քաղաքականության համար է կըսեն։


Այդ լրագիրները ուզածնին թող զրուցեն, բավական է, որ մենք գիտնանք, թե այս մարդոց ավելի քաղաքավարութենե վախնալու է, քան թե քաղաքականութենե։