Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեվեսինիյեի, Բոսթայնիձայի, Տուպնիձայի մեջ կռիվներ տեղի ունեցած են, բայց հաղթությունն որու քով մնացած ըլլալը որոշված չէ։


Նուվել Բրես Լիպրն ալ կըսե, որ խաղաղությունը հաստատ պահելու փափագն օր ըստ օրե կը շատնա կոր, մանավանդ որ հավատք չեն ընծայեր այն զրույցներուն, որպես թե ի հարկին խնդիրն այսպես կամ այնպես ըլլա:


— Հասկցա՞ր հիմա ընթերցող, խնդիրն ինչ է եղեր ու ի՛նչ եղեր է։


— Բան մալ չհասկցա, Թատրոն:


— Ըսել է որ Մասիսի, Օրագրի գրածներեն ալ բան մը չես հասկնար կոր։


— Ո՞վ ըսավ թե կը հասկնամ կոր։


— Ես այդպես կը կարծեի և անոր համար գրեցի, բան մը չհասկցվիր կոր նե՝ հոդվածս հետս կը կոչեմ։


ԽԱՂԱՂՈԻԹՅՈԻՆ ԱՄԵՆԵ՜ՑՈԻՆ...

<2>

Սրբազան պապն Հերսեկովինի ապստամբության զսպվելուն համար աշխատողներեն և խաղաղության վերահաստատվելուն փափագողներեն մեկն է եղեր մեյեր։


Որո՞ւ մտքեն կանցներ։


Սուրբ ձկնորսին հաջորդը «Խաղաղություն ամենեցուն» ըսելով՝ ապստամբության մեծավ մասամբ զսպվելեն անմիջապես ետքը, կաթոլիկ եպիսկոպոսներուն նամակներ կը գրե, որ ապստամբությունը զսպելու աշխատին։


Այս նամակներն եթե քիչ մը առաջ գրված ըլլային՝ թերևս մեծ օգուտ ընեին, բայց հիմա որ տերությունը ապստամբությունը զսպած է, եպիսկոպոսները ի՞նչ պիտի զսպեն. հիմա զսպելու բան չմնաց ասոնց։ Եպիսկոպոսաց բան մը զսպել տաքու համար նոր կռիվ մալ հանել չըլլար ա՛։


Սրբազան պապին այս պատվերը կը նմանի այն մարդուն պատվերին, որ կրակը մարելեն ետքը կրակը մարել կը պատվիրե։