Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դգալ մալ իրիկունր պիտի խմեք, ծանր բաներ մի՛ ուտեք, քանի մը օր բրինձի ապուրով անցուցե՛ք։ Նայեցե՛ք, որ չմսիք և այլն, պիտի ըսեն»։


Շուներն ալ պոչերնին խաղցունելով պիտի հարցունեն.


— Մեյ մալ երբ պիտի գաք զիս տեսնելու։


— Վագր։


— Վագր դուրս ելնել կուզեի։


— Քանի մը օր մի ելնեք։


— Գործեր ունիմ, չեմ կրնար տունը նստիլ։


Թող տեսնեն մեր հոստեղի աներես շուները, որ փողոցը մեկու մը ձեռքը հաց, պանիր և կամ ձուկ, միս տեսնելնուն պես՝ վրան կը ցատկեն և կը հափշտակեն. մսավաճառներու խանութեն չեն գատվիր. թող տեսնեն և սորվին՝ թե պարկեշտ շուները ինշպես կը հոգացվին։


Որչափ երախտապարտ կորներ զմեզ հիշյալ տիկինը, եթե շինելիք հիվանդանոցին քով բանտ մ՝ալ շինել տար մեր շուներուն համար, որոնց ձեռքեն խալսելու համար տուներնիս միս տանելու, փողոցը հաց ուտելու մեծ դժվարություններ կը քաշենք։


<81>

Ժամանակավ իմաստասերին մեկը ըսած է.


«Քիչ խոսե՛ ու շատ մտիկ ըրե»։


Թեպետ և որոշ չգիտցվիր, թե իմաստասերն ո՛ր պարագայի մեջ ըսած է այդ խոսքը, բայց կը կարծվի, թե տասը կանգուն երկայնությամբ հոդվածներ գրող խմբագիրներեն մեկուն ըսած ըլլա. հավանական է նաև, որ պարտատերն իրմե ստակ ուզելու գացած ըլլա և անոր ըսած ըլլա. կրնա ըլլալ, որ... բայց ի՞նչ փույթ մեզ, որու ուզե, թող անոր ըսած ըլլա, բավական է, որ այդ խոսքը շատ իրավացի խոսք մէ, որովհետև շատ խոսողները բան մ՝ալ չեն խոսիր, ամենեն շատ խոսողներն ամենեն քիչ խոսողներեն են. ասիկա այնչափ հայտնի ճշմարտություն մէ, որ դեսպան մանգամ չկրնար ուրանալ։