Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքնօրինություն, անկախություն և... թյուն վերջավորությամբ ուրիշ բաներ վաստկեցան, ես ալ գոնե իշու մը տեր եղա. և կարծեմ թե պատմությունն ալ քիչ մը կարևորություն կուտա այս բանին։


Խաղաղության հրեշտակը վերջապես եկավ... Չորլուեն... շոգեկառքով։


Ամեն մարդ կուրախանա, բայց ետ չեմ ուրախանար, որովհետև հրեշտակներու վրա համակրություն չունիմ որովհետև անոնք անոր ասոր հոգին առնելու համար կուգան, կերթան։


— Այս անգամվան հրեշտակը հոգի չպիտի առնե, դրամ պիտի առնե եղեր։


— Գոնե սա հրեշտակը համոզեինք ու թղթադրամ քշեինք


Թայմզ կըսե.


«Ռուսիա իր հապաղումներովը մեծ սխալ կը գործես»:


Ես կըսեմ.


«Անգղիո հապաղմամբ գործած սխալին հետ մրցելու համար Է»։


Թագուհին սռնակապի պատվանշանը տալ ուզեր է լորտ Պիքոնսֆիլտի, բայց նա չէ ընդուներ։


Եթե ես ըլլայի լորտ Պիքոնսֆիլտի տեղ կառնեի սռնակապն ու թաչաներս կը կապեի։


Ձեզի բան մը ըսե՞մ. հրապարակի վրա պիլեթներեն ավելի սուտ կը պտըտի կոր, բայց բարեբախտաբար այս սուտերեն մեկ քանին Թերսհանեի պիլեթներուն պես մարդ չնդունիր կոր։


Հիշե՛ք, անցյալները երկերկու քսաննոց թուղթ տվինք Չեքմեճեի մոտերը շինված ամրությանց համար, արդ, հիմա կըսեն թե՝ Ռուսիա առաշարկած է եղեր, որ այդ ամրությունները ավրվին, և մենք ալ նորեն երկերկու քսաննոց թուղթ պիտի տանք եղեր անոնց ավրվելու ծախուցը համար։