— Ի՞նչ է, ի՞նչ կա, ի՞նչ կըլլանք կոր, ի՞նչ է եղեր:
— Բան մը չէ, պուլղար աղջիկ մը։
— Ո՞ւսկից առիք։
— Աճի Չեշմեի մահալլեպիճիին խանութեն։
— Մահալլեպիճին աղջի՞կ ալ կը ծախե կոր։
— Ո՛չ, չերքես մը հափշտակեր է եղեր ու...
— Անկարելի է։
— Տանիմ ըսելնի.
— Սուտ է։
— Ըսելնիքեն քա...
— Սխալ է։
— Քանի մը պուլղարնեը տես...
— Չըպարտություն է։
— Տեսեր ու առեր են։
— Չեմ հավտար։
— Ինչո՞ւ։
— Մեղա ըսե, իսլամ մը անանկ բան կընե՞, տղա՞ ես։
— Ինչո՞ւ։
— Քասթանպոլուի երեսփոխան Մուսթաֆա էֆենտին
անցյալ նիստին մեջ ըսեր է, թե չերքեսները իսլամ ըլլալով,
ոճրագործություններ չեն կրնար ըրած հետևաբար
իրենց վրայոք պարտած զրույցները զրպարտություն են։
— Եթե այդպես է, չեմ պնդեր, թերևս աղջիկը գողցած
է զչերքեսն։
Միտքս բան մը կա, չմոռցած հարցունեմ։
— Ով դուք, որ դրամանիջ կառնեք, վերջը ի՞նչ կընէք
այդ դրամնիշները. ես առածներս կը պահեմ կոր, որովհետև
մարդ չառներ կոր։
Երեկ Թերսհանեի դրամանիշը չէր անցներ,— Ինչո՞ւ.—
Որովհետև կեղծն է հրատարակվեր եղեր։ Այսօր ալ Թաթավլայինը
չեն ընդուներ,— Պատճա՞ռ.— Որովհետև կեղծն է
տպվեր։ Վաղն ալ Շիրքեթի և կամ ուրիշ տեղի մը դրամանիշը
չպիտի քալե.— Ինչո՞ւ,— Որովհետև. կեղծը պիտի ելնե։