Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուն ալ հրամմե՛։


Ով դուք, որ ուրիշի քով երբեմն պզտիկ մնացած եք, և որ կյանքերնուդ մեջ բնավ մեկու մը քով պզտիկ իյնալ չեք ուզեր, ելե՛ք ամենքնիզ ալ հոս եկե՛ք։


Ըսելիք մնա՞ց։


Օսմանյան երեսփոխանական ժողովո առժամանակյա կերպով զազրելուն վրա ի՞նչ կարծիք ունիք։


Ես շատոնց ի վեր, ատոր բացված օրեն ի վեր, կը գուշակեի, որ այս ժողովն օր մր կամ երեք ամսվան համար պիտի գոցվի և կամ բոլորովին պիտի խափանի։


Հարցուր հիմա ինձի թե ի՞նչպես կը գուշակեիր։


— Ի՞նչպես կը գուշակեիր։


— Որովհետև, կըսեի ինքնիրմես, Թատրոնիս մեջ ոչ թե նախարարի մը՝ այլ օտանիի մը դեմ եթե երկու խոսք ընեի՝ իսկույն ամիս մը կը զազրեցնեին Թատրոնը. իսկ եթե քիչ մը ծանր կոխեի՝ կր խափանեին զայն։ Ասոնք ինքնիրենս ըսելես ետքը սա եզրակացությունը կը հանեի, թե՝ քանի որ այս երեսփոխաններեն ոմանք չերքեսներուն դեմ, նախարարներուն դեմ ծանր ու երկար ճառեր կը խոսին, անպատճառ լրագիրնին պիտի գոցվի օր մը։ Մինչև անգամ կըսեի մտոքս, թե ասոնց տարեկան երկու հարյուր թուղթ ալ տրվելու չէ, որպեսզի հաջորդ երեսփոխաններն ազատախոսության եռանդնին քիչ մը չափ ավորեն՝ մեզնե օրինակ առնելով։


Մինչֆեռ կառավարությունք զորք, նավատորմիղ և այլն կը ղրկեն հոս իրենց շահն ու պատիվը պաշտպանելու համար, Չամուրճյան մեծիմ աստ պատվելին ալ բառատորմիղ մը կը ղրկե Փունջին գերապատիվ Նար-Պեյի Նախնական և Կրթական Քրիստոնեականները որպես թե պաշտպանելու համար։


Չամուրճյան պատվելին որչափ ալ կեղծե թե, գերապատիվ Նար-Պեյի Քրիստոնեականներուն պաշտպան հանգիսա-