Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսարանն է էմին էոնյու:


Հույնին մեկը բազմության մեջ յուր ձեռքը սխալմամբ քովինին բաճկոնին գրպանը տանելով՝ ժամացույց մը առնելու միջոցին կը բռնվի։


Իսկույն ոստիկան մը կը հասնի։


— Ինչո՞ւ կը բռնեք կոր, ի՞նչ ըրի ես, կը պոռա հույնը։


— Առանց ամչնալու կը պոռա՞ս կոր ալ։


— Ինչո՜ւ չպիտի պոռամ, թո՛ղ տվեք օձիքս, ի՞նչ ըրի ես...


— Ի՞նչ պիտի ընես, սա մարդուն ժամացույցը կը գողնայիր կոր, անոր համար բռնեցինք։


— Անանկ է նե՝ ասոնք ինչո՜ւ չեք բռներ կոր, ըսավ գողը, շուրջ գտնված չերքեսներն ու պաշըպոզուխները ցուց ընելով։


— Լռե՛...


— Թո՛ղ տվեք օձիքս, ճանըմ, ես ալ կամավոր եմ։


— Քալե՛։


— Աս ի՞նչ անիրավություն է... հավասարություն կսեն և խտրությունը չեն վերցներ։


<85>

Անգղիական նավատորմիղը ռուսական բանակին հետ քատրիլ խաղալ սկսած ըլլալով, առջի օրը եկավ րեվերանսը ըրավ ու ետ քաշվեցավ։


Թերևս այս խաղին քատրիլ անունը տալս ձեզի քիչ մը տարօրինակ երևա. ի՞նչ ընեմ, ուրիշ ավելի հարմար անուն մը չկրցի գտնել, եթե դուք գտած եք, ըսե՛ք ինձի, ի՛նչ խաղ է այս խաղը։


Եթե նավատորմիղը նեղուցեն դուրս ելնե, Ռուսիան ալ յուր զորքը Պոլիսեն պիտի հեռացունե եղեր, եթե Ռուսիան յուր բանակը քիչ մը ետ քաշե, Անգղիան ալ նավատորմիղը ետ պիտի քաշե եղեր, հետևապես եթե երկուքեն մեկր յուր զորությունր ետ չքաշե, երկուքն ալ Պոլիս պիտի մտնեն եղեր։