Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վնաս ունի եղեր... նեղ օրերու մեջ ամենքնիս ալ հայրենյաց օգնելու ենք։


— Անանկ է, յա՛...


— Դուն ո՞ւր կը նստիս կոր. կառքը ո՞ւր պիտի տանիս վերջր:


— Պեյօղլու։


— Կառքը անանկ ալ պարապ պիտի երթա անանկ ալ, ես ալ նստիմ մեջը ու Բերա ելլամ նե, վնաս մը ունի՞ քեզի։


— Աս որչա՞փ յաղլը մյուշտերիներու հանգիպեցանք այսօր։


— Հայրենյաց օգնելու է, տղա՛ս։


Ըսելու չմնաց, մարդը ծուռ ծուռ երեսս նայելով գնաց։


Վերջապես անձնվիրություն ու զոհողություն չկա սա արապաճիներուն քով։


<86>

— Բարև։


— Բարի եկար, պարոն Խիկար, այսօր գործի չգացի՛ր։


— Չգացի, երթալիք ալ չունիմ։


— Ինչո՞ւ։


— Գործ չմնաց որ երթամ, վարպետս ճանբա տվավ։


— Ի՞նչ պատճառի համար։


— Աղեկ ծառայած ըլլալուս համար, ինչու որ ճանբա տված օրն ըսավ, թե քու մատուցած ծառայություններեդ մեծապես շնորհակալ եմ։ Ուստի փափագելով, որ քեզի մեծ վարձատրություն մը ընեմ, որոշեցի որ քովես հեռանաս և աչքս չտեսնա քեզի։


— Հիմա ինչո՞վ կզբաղիս։


— Օրվան խնդիրներով։


— Խոսե՛։


— Եթե քիչ մը համարձակ խոսելու ըլլամ՝ չես վռնտեր ա՛։


— Մի՛ վախնար։


— Ըստ իմ խոնարհ կարծյաց՝ օր վան կարևորագույն խնդիրներեն մեկն ալ աս է, թե քանի որ առանց պարտքեր