Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<87>

Դես պանախորհուրդն ո՞ւր պիտի գումարի։


Լորտերուն ժողովին մեջ լորտ Տերպի ըսեր է, թե այս խնդիրր քայլ մառաջ գնացած չէ։


— Թուրքիո պես, կըսեն հիմա մեր թշնամիները։


Բայց ի՞նչու այս խնդիրը քայլ մառաջ գնացած չէ մինչև այսօր. կամ եթե առաջ գնացած չէ, գոնե քայլ մը ետ ալ գնացած չէ. ուր որ էր՝ հոն կեցա՞ծ է։ Խնդիրը ի՞նչ հանցանք ունի. անդամալուծեցին խեղճը. ի՞նչպես կրնա շարժիլ։


Ըստ մեզ՝ խնդիրը ուր որ է՝ դեսպանախորհուրդը հոն գումարելու է։


— Ո՛չ, Ռ՛ուսի ան կառաջարկե եղեր գումարել այնպիսի երկրի մը մեջ, որ արևելյան խնդիրեն բնավ շահ չունենա։


— Եվ չե՞ն կրցած մինչև հիմա անանկ երկիր մը գտնել։


— Ո՛չ:


— Հայաստանի մեջ գումարեն թող, որ առայժմ բնավ շահ մը չունենալեն զատ բավական վնաս ալ տեսավ։


Շաբաթս աքսորանաց շաբաթ է։


Արտահանա հրամանատար Հյուսեին Սապրի փաշան մշտնջենավոր բերդարգելության դատապարտվեր է։


Որչափ աղեկ կըլլար եթե սա մարդը Արտահանա հրամանատար չըրած բերդարդելության ղրկվեր... իր երեսեն այսչափ վնաս չէինք տեսներ։


Անգամ մը խաբվեցանք, և վնասվեցանք, երկրորդ անգամ չվնասվելու համար հիմակվնե խոհեմություն ձեռք առնելով, ապսպրելու ենք բանտապահներուն, որ աղեկ հսկողություն ընեն վրան, որպեսզի մի գուցե Արտահանապես այս բերդն ալ պարպելով մեկնի...։


Բերդերու մեջ պահվելու որչափ մարդիկ բերդեր պաշտպանելու ղրկեցինք...


Անգղիական նավատորմիղին կղզիներուն առջևեն ելնելուն ու Իզմիտի ծովածոցը երթալուն պատճառը իմացա՞ք։