Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ունի ամա, կուզե կոր, ես մինչև որ ձեր տունը միսաֆիրության եկա նե՝ շատ ծախս ըրի կըսե կոր։


— Թող չի գար, մենք տավեթ ըրինք։


— Կնիկ, խելքդ չհասնիր ըսի յա, կարճ կը կապեն։


— Սա ֆիստանցուս վաղը չմոռնաս, նայե՝ որ խումաշը աղեկ ըլլա։


— Մյուս ֆիստանդ ի՞նչ եղավ։


— Մյուս ֆիստանս պատառ պատառ եղած է, բռնվելու տեղ չունի, շատ գեշ վիճակի մեջ է... ֆիստանիս վիճակը քիչ մը բարվոքելոլ է որ...


— Պարապ տեղը ծախս մի՛ ըներ հիմա, անոր ալ վիճակը կը բարվոքի... գումարվելիք քոնկրեին մեջ։


Սրամիտ տղայք միշտ կը սիրվին։


Հայր մը առջի գիշեր իր վեց տարու տղան դեմն առնելով, Քրիստոնեականն մը սկսավ հարցումներ ընել անոր։


Շատ մը բաներ հարցնելեն ու պատասխաններն առնելե ետքը՝ հայրը հարցուց.


— Ըսե՛ նայիմ, տղաս, Թրիստոսը սպաննողները որո՞նք էին։


— Քրիստոսը սպաննողները մի։


— Այո՛։


— Քրիստոնեականիս մեջ անանկ բան չկա, հայրի՛կ։


— Թող չըլլա, քրիստոնյա մը այսչափ բանը չգիտնա կըլլա՞ մի։


— Թյուրտերն սպաննած ըլլալու են, հայրի՛կ, չերքեսներն ալ անոր հագուստները կողոպտած ըլլալու են։


— Ապրիս, տղաս, սըկե օղի մը բե՛ր, ըսավ հայրը, և Քրիստոնեականը գոցեց։


<88>

Ի՞նչ մեղքս պահեմ, ես այս հաշտության պայմաններեն ալ բան մը չեմ հասկնար կոր։