Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաշտության պայմանները՝ որք նախ Քըզանլըք պիտի որոշվեին, քիչ մը ետքը Ադրիանուպոլիս պիտի ստորագրվեին, քիչ մալ ետքը Այ Ստեֆանո պիտի կնքվեին, մինչև այսօր ո՛չ կնքված են ո՛չ ալ մկրտված։


Արդյոք Քըզանլըքի, Ադրիանուպոլսո ու Այ Ստեֆանոյի օդը կավրե՞ կոր հաշտության պայմանները, արդյոք հիմա քաղաք մալ հաշտության պայմաններուն համար փնտրելու պիտի ստիպվինք։


Ի՞նչ դժվար սակարկություն է այս, Աստված իմ։ Իմ գիտցածս ու տեսածս՝ սակարկություն մը երկու խոսքով լմննալու է:


Օրինակի համար.


— Տո՛ւր ձեռքդ ինձի։


— Ա՛ռ։


— Քարատաղի անկախություն։


— Շատ աղեկ։


— Սերվիո ալ անկախություն։


— Ատոր ալ բան մը չեմ ըսեր։


— Ռումանիո ալ անկախություն։


— Ձեր ըսածը ըլլա։


— Պուլղարներու ինքնօրինություն։


— Դեմ կեցած ունի՞նք։


— Չերքեսներու և քյուրտերու ալ հայություն։


— Ատոր ալ բան չենք ըսեր։


— Մնաք բարով։


— Երթաք բարով։


Լմնցավ, գնաց։


Քըզանլըքեն մինչև Այ Ստեֆանո հաշտության պայմաններ...։


Իմ կարծյոքս, հաշտության պայմաններուն վրա հաշտությունեն ետքը պիտի բանակցին, և այս բանակցությունը մեր կարծածեն ավելի երկար պիտի տևե, և այն ատեն միայն պիտի վերջանա՝ երբ մեկ հացը հարյուրնոց թուղթի մը առնուլ սկսինք: